Երկրորդ մահը. ռուս ակրոբատն ընկել է բարձրությունից և մահացել. տեսանյութ

© Архив цирка Мстислава Запашного / Цирк Мстислава Запашного
Цирк Мстислава Запашного - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրկեսի արտիստը մահացել է Դոնի Ռոստովի ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Մստիսլավ Զապաշնու կրկես ակրոբատ Անտոն Մարտինովը մահացել է մարտի 18-ի լույս 19-ի գիշերը։ Այս մասին նշված է Вконтакте-ում` կրկեսի պաշտոնական էջում։

«Դժվար է գրել այս մասին… Այսօր գիշեր Էլիստայից Դոնի Ռոստով տեղափոխելու ճանապարհին Անտոնի սիրտը դադարեց բաբախել.. Անկեղծորեն ցավակցում ենք Անտոնի հարազատներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

© Из архива цирка Мстислава Запашного в Элисте / Անտոն Մարտինով
Воздушный акробат Антон Мартынов - Sputnik Արմենիա
Անտոն Մարտինով

Փետրվարի 25-ին Կալմիկիայի մայրաքաղաքում ելույթի ժամանակ ճոպանը պոկվել էր, և ակրոբատն ընկել էր բարձրությունից ու կոտրել ողնաշարը։

Նշենք, որ երեկ Cirque du Soleil-ի ակրոբատ Յան Առնոն ընկել էր Ֆլորիդայում ելույթի ժամանակ և մահացել։

 

 

Լրահոս
0