Դժբախտ դեպք Ֆլորիդայում. ակրոբատն ընկել է ելույթի ժամանակ ու մահացել

© AFP 2023 / YURI CORTEZ / Цирк дю Солей
Цирк дю Солей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առնոն ընկել է օղակներով հնարք ցուցադրելու պահին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Cirque du Soleil-ի փորձառու ակրոբատը` 38 տարեկան Յան Առնոն, Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից։ Այս մասին հայտնում է WFLA հեռուստաընկերությունը։

Առնոն ընկել է ակրոբատների համար ոչ այնքան բարդ համարվող հնարք ցուցադրելու ժամանակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Ակրոբատն ավելի քան 15 տարի աշխատել է կրկեսում։ Նրա կինը ռուսաստանցի Իննա Գերոլովան է, ունեն դուստր։

Լրահոս
0