Երևանում տեղակայված ընտրատեղամասում Պուտինը ստացել է ձայների ավելի քան 90%–ը

© Sputnik / Aram Nersesyan / На избирательном участке No8031, Гюмри
На избирательном участке No8031, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ընտրատեղամասում Ռուսաստանի 4879 քաղաքացի է քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Երևանում տեղակայված ընտրատեղամասում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախնական տվյալների համաձայն ՌԴ նախագահի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 90%–ը, Sputnik Արմենիային հայտնեցին Երևանում ՌԴ դեսպանատնից։

Информационный центр ЦИК РФ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԿԸՀ–ն արդեն հաշվել է քվեաթերթիկների 50 %-ը. Պուտինը հավաքել է ձայների 75%–ը

Դեսպանատան 8026 ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքը կատարել են  4879 քաղաքացի։

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ ողջ օրվա ընթացքում Երևանում ՌԴ դեսպանատանը 1070 մարդ էր քվեարկել։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում կայացան նախագահի ընտրություններ, բացվել էր ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում էր մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում էր 8 թեկնածու։

Լրահոս
0