Վթարի է ենթարկվել Երևան–Մոսկվա ավտոբուսը. կան զոհեր

© Sputnik / ДТП с участием автобуса Ереван-Москва
ДТП с участием автобуса Ереван-Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ 8 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, վարորդները մահացել են` ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Երևանից Տվեր մեկնող ավտոբուսը այսօր առավոտյան` ժամը 8։40–ին վթարի է ենթարկվել Պավլովյան շրջանում, Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին։ Այն բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ 8 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և՛ ավտոբուսի, և՛ բեռնատարի վարորդները մահացել են, հայտնում են Վորոնեժի տրանսպորտի վարչությունից։

ՀՀ ԱԻՆ տվյալներով` Հայաստան եկողը «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսն է:

«Հայաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը ավտոճանապարհին վազանցել է կայանած ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթուղի, որտեղ բախվել է դիմացից եկող բեռնատարին։ Վարորդները տեղում մահացել են»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավտոբուսում 50 ուղևոր է եղել, բոլորը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 8–ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Բեռնատարը, որի վարորդը մահացել է, ունեցել է Սանկտ Պետերբուրգի գրանցում։

Քայլեր են արվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։

Լրահոս
0