Տավուշի պաշտպանական դիրքերում ժամկետային զինծառայող է վիրավորվել

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии на боевых позициях
Военнослужащие армянской армии на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում երեկ՝ մարտի 19-ին, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորում ստացած զինծառայողն այս պահին Երևանում է՝ Զինվորական հոսպիտալում։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է»,–ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ դեպքի մանրամասները` թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, կպարզի քննությունը։

Լրահոս
0