Ձերբակալել են Ֆրանսիայի նախկին նախագահին

© AFP 2023 / MARTIN BUREAU / Бывшый президент Франции Николя Саркози
Бывшый президент Франции Николя Саркози - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի նախկին ղեկավարին հարցաքննում են 2007 թվականի իր նախընտրական արշավը ֆինանսավորելու մասին գործի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է 2007 թվականի իր նախընտրական արշավը ֆինանսավորելու մասին գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։

Սարկոզին կհարցաքննվի հետաքննության շրջանակներում։ Քրեական գործը հարուցվել է 2012 թվականին, սակայն հետո հետաքննությունը դադարեցվել է։

2017 թվականին գործը վերսկսել են, իսկ դատավորը Նիկոլա Սարկոզիին նախնական մեղադրանքներ է առաջադրել` այդպիսով հաստատելով, որ հետաքննությունը բավարար ապացույցներ ունի քրեական գործընթաց սկսելու համար։

Հունվարի սկզբին գործի շրջանակներում ձերբակալվել էր գործարար Ալեքսանդր Ջուհրին։

Լրահոս
0