00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ սպասելիքներ ունի Հայաստանը Պուտինի վերընտրվելուց

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցТрехсторонняя встреча Владимира Путина, Сержа Саргсяна и Ильхама Алиева (10 августа 2014). Сочи, Россия
Трехсторонняя встреча Владимира Путина, Сержа Саргсяна и Ильхама Алиева (10 августа 2014). Сочи, Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի վերընտրվելը կրկին արդիական դարձրեց այն հարցը, թե ինչպիսի՞ քաղաքականություն է վարելու Ռուսաստանը Հարավային Կովկասում, օգնելո՞ ւ է արդյոք Հայաստանին և Ադրբեջանին արցախյան հակամարտության կարգավորման հարցում, և որքանո՞վ Ռուսաստանի և Արևմուտքի ահագնացող առճակատումը կանդրադառնա այս տարածաշրջանի վրա։

Աշոտ Սաֆարյան, Sputnik. 

Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելը փորձագիտական և քաղաքական հանրությանը հանկարծակիի չբերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Արևմուտքի կողմից կիրառվող համատարած  ճնշման և զանգվածային պսիխոզի պայմաններում ուժեղ առաջնորդի կերպարը, որը կարողանում է առաջ անցնել մրցակցից, ոչ ստանդարտ և ժամանակի ընթացքում իրենց արդյունավետությունն ապացուցող որոշումներ կայացնել, պահանջված էր ռուսական հասարակության մեջ ավելի, քան երբևէ: Որքան էլ ռուս ընտրազանգվածը հարգանք է տածում մյուս թեկնածուների նկատմամբ, այդուհանդերձ ոչ՛ Գրուդինինը, ո՛չ գլամուրային Սոբչակը, ո՛չ փորձառու տնտեսագետ Յավլինսկին, ո՛չ սկանդալային և էքսցենտրիկ  Ժիրինովսկին չէին կարող բավարարել նրանց այս պահանջները։

Предвыборный штаб кандидата в президенты РФ В. Путина - Sputnik Արմենիա
Պուտինը ռեկորդային ցուցանիշ է գրանցել. քվեաթերթիկների ավելի քան 99%–ն արդեն մշակված է

Սակայն… վերադառնանք Հայաստանին: Բազմիցս արդեն հայտնել են, այդ թվում նաև մեր կայքի էջերում, որ կիրակի Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար։ Մեծաթիվ մարդիկ՝ մեծամասամբ ռուսական անձնագիր ունեցող հայեր, ընտրատեղամաս էին եկել իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Եվ եթե, օրինակ, 2016 թվականի Պետդումայի ընտրություններին Ռուսաստանի դեսպանատանը քվեարկել է 1070 մարդ, ապա երեկ այդ ցուցանիշը հասավ ռեկորդային 4,5 հազարի։

Նման ակտիվությունն իր պատճառներն ունի։ Նախ՝ որքան էլ լիրիկական հնչի, դրանում իր դերը խաղաց հայերի կողմից Պուտինի կերպարի դրական ընկալումը։ Ռուսաստանի քաղաքական կշիռը, Մոսկվայի ակտիվությունը տարածաշրջանում և աշխարհում այս կամ այն բախումնային իրավիճակների լուծման ժամանակ հիմնականում կապվում է ռուս առաջնորդի անվան հետ, որը կարողացել է մարտահրավեր նետել ԱՄՆ–ի հեգեմոնիային։ Նրան են վերագրում նաև երկրի տնտեսական բարեկեցությունը, երկիր, որը նաև դեպի Հայաստան հիմնական դրամական փոխանցումների  աղբյուր է:

Անկասկած, Հայաստանում չափազանց բացասական վերաբերմունք կա Պուտինի գործունեության և ընդհանրապես Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։ Հիմնականում դա պայմանավորված է արցախյան հակամարտության հարցում Մոսկվայի վարքագծով, մասնավորապես Ադրբեջանին զենք մատակարարելու նրա քայլով։  Ռուսաստանի պաշտոնական անձանց բացատրությունները, թե Մոսկվան զուգահեռաբար ժամանակակից զենք է մատակարարում նաև իր դաշնակից Հայաստանին, ընդ որում՝ արտոնյալ գնով, քննադատներին չեն բավարարում։

Президент РФ В. Путин принял участие в голосовании на выборах президента РФ - Sputnik Արմենիա
Պուտինը քվեարկեց ՌԴ նախագահի ընտրություններին

Պուտինի համոզիչ հաղթանակից հետո կրկին արդիական է դառնում այն հարցը, թե ինչպես է Ռուսաստանն իրեն դիրքավորելու Հարավային Կովկասում մոտակա տարիներին, արդյո՞ք աջակցելու է Հայաստանին և Ադրբեջանին ձգձգված հակամարտությունից դուրս գալու հարցում, որքանո՞վ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը կազդի տվյալ տարածաշրջանի վրա։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը կարծում է, որ մոտ ժամանակները Մոսկվան և Երևանը շեշտը կդնեն ռազմաքաղաքական համագործակցությունն ամրապնդելու, այդ ուղղությամբ նոր գաղափարներ և նախագծեր մշակելու վրա։

 «Ռուսաստանի նախագահը ձայների մեծամասնությամբ հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում դեռ երբեք նման քանակի ձայներ չի ստացել (ստացել է ընտրողների ձայների մոտ 77%–ը – խմբ.)։ Սա նշանակում է, որ ռուս ժողովուրդը ընդհանուր առմամբ սատարում է Պուտինի քաղաքականությանը, այդ թվում նաև նրա արտաքին բաղկացուցիչը։ Կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում հայ–ռուսական հարաբերությունները շարունակելու են զարգանալ», –  Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց նա։ 

Հակոբյանը կարծում է, որ Մոսկվան կպահպանի իր միջնորդական ակտիվությունը արցախյան հակամարտության լուծման հարցում, քանի որ դա առանցքային խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

 «Ռուսաստանին չի կարող չմտահոգել հարավային սահմաններում առկա լարվածության օջախը։ Այն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը, աշխարհագրական առումով ամենամոտն է գտնվում հակամարտության գոտուն։ Հարավային Կովկասը առանցքային դեր է խաղում Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցում, պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի երկրների հետ նրա քաղաքական, մշակութային և տնտեսական մտերմությունը», – ընդգծեց Հակոբյանը։

Պուտինի վերընտրվելը ևս մեկ անգամ փաստում է` մոտական տարիների ընթացքում Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատումը շարունակվելու է։  Այդ առումով արդիական է դառնում այն հարցը, թե այդ առճակատումն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, փորձեր կձեռնարկվե՞ն արդյոք Ռուսաստանի քթի տակ գտնվող տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը։ Հակոբյանը կարծում է, որ Կովկասում լարվածությունն իսկապես կպահպանվի, քանի որ տարածաշրջանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական բախման պատճառներից մեկն է։

«Դժվար է ասել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու Հարավային Կովկասում Ռուսաստանի հակառակորդների կողմից, և ինչպես դրանց կարձագանքի հայ–ռուսական ռազմաքաղաքական միությունը։ Սակայն կասկած չկա, որ հակամարտությունը տարբեր չափաբաժիններով դեռ երկար է իր մասին հիշեցնելու, – նշեց պատգամավորը։

Здание МИД Франции - Sputnik Արմենիա
Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Հոդվածը դեռ չէր տպագրվել, երբ հայտնի դարձավ, որ հարևան Ադրբեջանի նախագահը կրկին ելույթ է ունեցել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերաբերյալ։ Երկուշաբթի հանդես գալով Նովրուզի նախաշեմին անցկացվող համաժողովրդական տոնակատարությանը՝ Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այսօրվա Հայաստանի տարածքը Ադրբեջանի պատմական հողերն են։ Անկասկած, նախագահական ընտրությունների նախաշեմին, ինչպես բազմիցս նշվել է փորձագետների և դիտորդների կողմից, ադրբեջանցի առաջնորդը փորձում է «պոկել» ընտրազանգվածի առավել արմատականորեն տրամադրված հատվածը։ Իսկ Արցախի թեման այդ խնդրի լուծման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։ Սակայն Ալիևի ագրեսիվ տրամադրվածությունը պայմանավորել միայն ներքաղաքական նկատառումներով, սխալ կլիներ։ Բաքուն չի հրաժարվել և մոտ ապագայում չի հրաժարվի «զենքով սպառնալու» ռազմատենչ հռետորությունից ու քաղաքականությունից։ Փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ արցախյան հակամարտության գոտում բավական լուրջ մարտական գործողությունների կարող է վերածվել։

Սրանից ելնելով՝ կարծում եմ, որ ռուս դիվանագիտությունը դեռ բազմիցս է հաշտեցնելու հակառակորդներին` գործի դնելով Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցության ողջ զինանոցը։

Քչերն են հիշում, բայց Մոսկվան Վլադիմիր Պուտինի շուրթերով մեկ անգամ արդեն արձագանքել է Իլհամ Ալիևի պատանեկան մաքսիմալիզմին։  2016 թվականի օգոստոսին էր։  Այն ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայում  Պուտինին խնդրեցին մեկնաբանել Ալիևի հերթական հայտարարությունը, թե հայկական կողմը պարտավորվել է վերադարձնել ԼՂՀ 5 շրջաններ, այնուհետև` ևս 3 շրջան։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Ալիևը խաղի ռիսկային կանոններ է ընտրել. ռուս փորձագետը` Ալիևի` Երևանը գրավելու մասին

Լրագրողները հետաքրքրվեցին Պուտինից, թե Ալիևի այդ հայտարարությունները որքանով են համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն։ Ռուս առաջնորդը պատասխանել էր. «Երբ դիրքորոշումների համաձայնեցման և փոխզիջումներ գտնելու բավական բարդ գործընթաց է ընթանում, ապա այդ բավական բարդ աշխատանքի ընթացքում  կիրառվում են բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները, այդ թվում նաև ԶԼՄ–ները՝ որոշակի դիրքորոշումներ ձևակերպելու համար։ Այստեղ որևէ արտասովոր բան չկա, սա, ըստ էության, սովորական պրակտիկա է»։

Եթե դիվանագիտական այս ձևակերպումն ավելի պարզ լեզվով շարադրենք, ապա ըստ Պուտինի՝  Ալիևն իր հայրենիքում և մամուլում կարող է ասել այն ամենն, ինչ կցանկանա և բարձրաձայնել որոշակի հավակնություններ ու նկրտումներ. դա նրա անձնական գործն է։ Սակայն կարևոր է, թե որքանով է այդ ամենը փոխկապակցվում բանակցային գործընթացի հետ։ Պուտինի արտաբերումից դատելով` Ալիևի մոտեցումները չեն արտացոլում բանակցային սեղանի շուրջ տիրող իրավիճակի իրական պատկերը։

Հավանականության մեծ տոկոսով կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը նաև այսօր է հակված այս մոտեցմանը կարգավորման գործընթացում։ Վլադիմիր Պուտինին հազիվ թե կարելի է մեղադրել այս կամ այն առանցքաին հարցերի վերաբերյալ տրամադրության և դիրքորոշումների փոփոխականության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Բաքվի ղեկավարության ռազմամոլությունը նախկինի պես չի ընդունվելու Ռուսաստանի  ղեկավարության կողմից։

Լրահոս
0