00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, «քվեարկում են ոտքերով»

© Sputnik / Aram NersesyanПрезидент Армении Серж Саргсян на премии "Айкян-2017" (28 февраля 2018). Ереван, Армения
Президент Армении Серж Саргсян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
10 տարվա ընթացքում գործող նախագահը նպատակադրված «մաքրել» է քաղաքական դաշտը` չեզոքացնելով իր հնարավոր մրցակիցներին ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ ընդդիմության շարքերում։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը փաստացիորեն հաստատել է բազմաթիվ հայտարարությունները և իր համախոհների հույսերը, որոնք ցանկացել են ամեն գնով նրան տեսնել վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Սարգսյանի վերջին հարցազրույցը։

Հիշեցնենք, Tert.am —ին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, ինչի մասին նա խոսել է դեռ 2014թ.-ի ապրիլին։ Բայց նա միաժամանակ չի ցանկանում դառնալ իր խոստումների գերին և ղեկավարվել ինչ-որ նախապաշարմունքներով։ Սարգսյանը պատասխանատվություն է զգում երկրի զարգացման համար։

Президент Серж Саргсян, Министр Обороны Виген Саргсян и Начальник Генерального штаба Мовсес Акопян - Sputnik Արմենիա
Ամեն զինծառայող պետք է մտածի` բանակի միջոցների յուրացումը դավաճանություն է. Սերժ Սարգսյան

«Եթե ի վերջո որոշվի, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա ես խոստանում եմ մեկ հավելում անել իմ կողմից` այն, որ սահմանադրական լիազորությունների իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ կհատկացնեմ անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը Հայաստանի երիտասարդ քաղաքական լիդերներին փոխանցելու գործին», — հայտարարել է նա։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները վերջին ամիսներին բազմիցս ասել են, որ նրանք տեսնում են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։ Փորձագետի կարծիքով` բոլորի համար ակնհայտ է եղել, որ ամեն ինչ գնում է դրան։

«Մյուս կողմից, քանի որ Սարգսյանը դեռ 2014թ.-ին խոստացել էր չառաջադրվել վարչապետի պաշտոնում, նա հայտնվել է անհարմար դրության մեջ։ Պետք էր բացատրել հասարակությանը, թե ինչու է նա ցանկանում առաջադրվել փաստորեն երրորդ անգամ։ Այստեղից էլ նրա արդարանալու փորձերը, երբ նա ասում է, որ վարչապետի պաշտոնում աշխատանքին զուգահեռ երիտասարդ կադրեր կպատրաստի, կկիսվի նրանց հետ իր փորձով և այլն», — ասաց Բոզոյանը։

Նախագահության տարիներին Սարգսյանի թիմում մրցակիցներ չեն հայտնվել։ Ընդդիմությունն ամբողջությամբ չեզոքացվել է։ Բոզոյանը գրեթե համոզված է, որ Սարգսյանը հետնորդ չի պատրաստի, նա չի սիրում կիսվել իշխանությամբ։

«Իհարկե, կան մարդիկ, որոնք ներուժ ունեն, որպեսզի արդյունքում փոխարինեն Սերժ Սարգսյանին։ Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` երկուսն էլ լիովին հեռանկարային կադրեր են։ Բայց Սարգսյանն իրական իրավահաջորդ չունի, և, կրկնեմ, երիտասարդ առաջնորդներ պատրաստելու համար հայտարարությունն ընդամենը իր խոստումը խախտելու արդարացում է», — հավելեց մեր զրուցակիցը։

Նա համոզված է` այն, որ Սարգսյանը ցանկություն է հայտնում երիտասարդ կադրեր ներգրավել` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, ցուցադրում է իր շուրջը լայն օղակներ համախմբելու ձգտումը։ Ժամանակը ցույց կտա` կհաջողվի՞ արդյոք դա նրան։

Президент Серж Саргсян присутствовал на церемонии открытия «Астана Экспо 2017» - Sputnik Արմենիա
Անվտանգության խորհուրդը հարմարեցնո՞ւմ են Սարգսյանին․ ո՞վ է լինելու գլխավոր հրամանատարը

Նման տեսակետ ունի նաև քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա կարծիքով` 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանը նպատակուղղված «մաքրել» է քաղաքական դաշտը` չեզոքացնելով իր հնարավոր մրցակիցներին ինչպես իշխող կուսակցության ներսում, այնպես էլ ընդդիմության շարքում։ Որպես հետևանք` այսօր Սարգսյանը լուրջ դիմադրության չի հանդիպում։ Խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Ելք» դաշինքի, չի կողմնորոշվել, թե ինչ մեթոդներով պետք է քաղաքական պայքար մղի` դուրս գա փողոց, թե պայքար ծավալի բացառապես խորհրդարանում։

Մնացած շարժումները և ուժերը նույնպես շփոթված են։ Այս ֆոնին բավական հատկանշական է դատարանի որոշումը, որը երեքշաբթի 10,5 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմության առաջնորդներից մեկին` «Նախախորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին` զանգվածային անկարգություններ հրահրելու, մի խումբ անձանց հետ դավադրություն կազմակերպելու, գույք փչացնելու և իշխանության ներկայացուցիչների վրա հարձակվելու համար։

Ինչպես կարծում է Բադալյանը, այսօր հայ հասարակությունում տեղի են ունենում բավական ընկճող գործընթացներ։ Մարդիկ դադարել են Հայաստանի հետ կապել իրենց և իրենց երեխաների ապագան։ Դրա մասին են փաստում Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ գոյացած երկար հերթերը, երբ մարտի 18-ին ընտրատեղամաս էին եկել ռուսական անձնագրերով հազարավոր հայեր։

Բադալյանի կարծիքով` դա «ոտքերով քվեարկելու» արդյունք է, երբ մարդիկ նախընտրում են հեռանալ երկրից` իշխանությունից որակական փոփոխություններ պահանջելու և դրանց հասնելու փոխարեն։

Լրահոս
0