Արորդիները արևածագը դիմավորել են Գառնիում. նրանք նշում էին Ամանորն ու Վահագնի ծնունդը

© Пресс-служба Министерства культуры АрменииПразднование языческого нового года в Гарни
Празднование языческого нового года в Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայ հեթանոսները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել էին «Գառնիում»:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Գառնիում» այսօր նշել են Ամանորն ու Վահագնի ծնունդը։

Этнограф Карине Базеян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բազեյան. «Գառնիում հեթանոսությունն ու քրիստոնեությունը համատեղ են հադես գալիս»

Ավանդույթի համաձայն, այսօր Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարում` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հավաքվել էին «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները. նրանք նշում էին հայոց հեթանոսական տոներից մեկը` Ամանորն ու Վահագնի ծնունդը:

Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։

Հավաքվածները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել էին «Գառնիում»: Կեսօրին արդեն սկսվել են բուն միջոցառումները, օծվել ու մասնակիցներին բաժանվել է տարեհաց: Ներկաները՝ ցանկություն պահելով, գունավոր ժապավենի մի-մի կտոր են կապել Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենու ճյուղերին:

Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել են ազգային երգ ու պարով: Միջոցառումը տպավորել էր նաև օտարեկրացի զբոսաշրջիկներին:

Մարտի 21–ը հին հայկական տոմարով Արեգ ամսվա Արեգ օրն է։ Հենց այս օրը հին հայերը նշում էին Ամանորն ու Վահագն Աստծո ծնունդը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала