Մայիսյան հերոսամարտերը կնշվեն թանկարժեք համերգով. կառավարությունը գումար է նվիրել

© Sputnik / Aram Nersesyan / Концерт Тимати в Ереване
Концерт Тимати в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունը որոշել է մայիսյան տոները նշել թանկարժեք համերգով։ Ով ու ինչ գումարով է ապահովելու երևանցիների բարձր տրամադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հանրապետության հրապարակում Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մեծ համերգը կարժենա 421 միլիոն դրամ։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ կառավարությունը` աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի առաջարկով նիստի օրակարգում ընդգրկված նախագծով։

Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Երևանում կկառուցվի երիտասարդ ընտանիքների նոր թաղամաս

Գումարն ամբողջությամբ հատկացվելու է համերգի միակ կազմակերպիչ «Մեցցո Պրոդաքշն» ընկերությանը։ Գումարը կհատկացվի դրամաշնորհի տեսքով։

Որոշման նախագծում նշված է, որ «հաշվի առնելով նախատեսվող միջոցառումների ծավալները և դրանց կազմակերպման համար նախատեսված ժամանակի սղությունը»` կառավարությունը որոշել է գումարը տրամադրել առանց մրցույթ անցկացնելու։

Թե ինչ տոնական ծրագիր է նախատեսվում իրականացնել 421 միլիոն դրամի շրջանակում, առայժմ չի բացահայտվում։

 

Լրահոս
0