00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի և խաղաղության կշեռքին. ինչու՞ է Երևանն արագացնում բանակաշինության արդիականացումը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство.
Военнослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի պաշտպանական ծախսերը մինչև 2020 թվականը 600 միլիոն դոլարի կհասնեն։ Հաշվի առնելով 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ռուսական վարկը, որը տրվել է Հայաստանին զենք ձեռք բերելու համար, հայկական բանակի արդիականացման ծրագիրը իրատեսական է թվում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մարտի 21-ին հրապարակել է 2018-2024 թվականներին բանակի արդիականացման ծրագիրը, որը հիմնված է միջազգային հարաբերությունների զարգացման բացասական կանխատեսման վրա։ Պաշտպանության ծրագիրը ենթադրում է որոշ ծախսեր, որոնք յոթ տարվա ընթացքում ամեն տարի նախատեսվելու են հանրապետության բյուջեում։

Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Ի՞նչ նպատակով է Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մինսկ մեկնել

Երևանը մտադիր է ամեն տարի պաշտպանության համար առանձնացնել ՀՆԱ-ի 4%-ը (որը համարժեք է 464 միլիոն ԱՄՆ դոլարի), որպեսզի «ռազմաքաղաքական ու ռազմական մեխանիզմներով զսպի լայնածավալ ռազմական գործողությունները»։ Դրա համար վստահելի տնտեսական պաշար կա։ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ 2017 թվականին տասը տարվա ռեկորդ է սահմանվել` Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5 %-ով։

2008- 2016 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն նվազում էր, ռազմական ծախսերը բացարձակ թվերով աննշան էին աճում։ Միայն 2017 թվականը նշանավորվեց պաշտպանական բյուջեի 5,5% աճով (440 միլիոն դոլար), իսկ 2018 թվականին` 17% (518 միլիոն դոլար)։ Այլ կերպ ասած` տնտեսության աճը թույլ տվեց բանակաշինության ոլորտում էական առաջխաղացում ունենալ։

Երևանի պաշտպանական ծախսերը մինչև 2020 թվականը 600 միլիոն դոլարի կհասնեն։ Հաշվի առնելով 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ռուսական վարկը, որը տրվել է Հայաստանին զենք ձեռք բերելու համար, հայկական բանակի արդիականացման ծրագիրը իրատեսական է թվում։

Պատերազմի ու խաղաղության կշեռքի վրա

Նախատեսվում է ավելացնել Հայաստանի Զինված ուժերի հարվածային ու հրազենային հզորությունը (շեշտը դնել բարձր ճշգրտույթյուն ունեցող հրթիռահրետանային միջոցների զարգացման, ՀՕՊ-ի և բազմաֆունկցիոնալ ավիացիայի վրա)։ Երևանը նախատեսում է զորքերը զինել տեսադիտման, հետախուզության, ինժեներական ժամանակակից միջոցներով, որոնք դառնալու են միասնական համակարգ` պետական սահմանի խախտման դեպքերի, դիվերսիոն գործողությունների կանխման ու հակառակորդին անհամաչափ վնաս հասցնելու համար։

Госдепартамент США - Sputnik Արմենիա
ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են անդրադառնալ ռուսական զենքի արտահանմանը դեպի երրորդ երկրներ

Սիմետրիկ միջոցներով Հայաստանը չեզոքացնում է մի շարք ադրբեջանական զենքերի զորությունը, Բաքվի ու Անկարայի զինված միությունը։ Այսպես հայ-ռուսական միացյալ զորախումբը արդյունավետ գործիք է ագրեսիան կանխելու համար։ Հավաքական անվտանգության բարդ համակարգի մասին վկայում են Երևանի ու Մոսկվայի միջև կնքված ավելի քան 200 համաձայնագրերը։ Դրանք ուղղված չեն երրորդ պետութւունների դեմ ու չեն հակասում Մոսկվայի ու Երևանի այլ` միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին ։

Չնայած Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորային կողմնորոշմանն ու պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի հետ համագործակցությանը, զենքի մատակարարման հարցում նրա հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Մարտի 19-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի ընթացքում այդ մասին հաստատեց նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայաստանի Զինված ուժերում կան ու միշտ լինելու են հակառակորդին տվյալ պահին զսպելու համար անհրաժեշտ միջոցները։ Այդ հարցում մեր հիմնական դաշանկիցը Ռուսաստանի Դաշնությունն է»։ Սարգսյանը պարզաբանել է, որ զսպել նշանակում է այնպիսի հակահարվածներ հասցնել, որից հետո հակառակորդն այլևս չի ցանկանա խախտել 1994 — 1995 թվականներին ստորագրած պարտականություններն ու դրույթները։

Ժամանակակից աշխարհի պարադոքսն այն է, որ տարածաշրջանային կայունության ու ազգային անվտանգության համար հարկավոր է ոչ միայն շատ զենք, այլև սպառազինության որակ ու բալանս։ Ի շնորհիվ Ռուսաստանի, որն ամենաէժան գներով է զենք վաճառում` Հայաստանը հնարավորություն ունի ամրացնել իր պաշտպանվելու ունակությունը հնարավորինս քիչ ծախսերի միջոցով։

Реактивная система залпового огня Полонез - Sputnik Արմենիա
Արդյո՞ք Ադրբեջանը «Պոլոնեզ» կպարի. Բաքուն նպատակ ունի բելառուսական զենք ձեռք բերել

Երևանը Մոսկվայից ռազմական օգնություն ստացող երկրների խոշորագույն եռյակում է։ Նախորդ երկու տարվա ընթացքում հայկական զորքերը ռուսական արտադրության սպառազինության նորագույն նմուշներ են ստացել` Իսկանդեր-Մ հրթիռային համակարգը, Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1 համակարգեր, ռադիոտեխնիկական հետաքննության ցամաքային համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ, զրահամեքենա «Տիգր» և կապի այլ միջոցներ։

Արագ տեմպերով զարգանում է ազգային պաշտպանական-արդյունաբերական համալիրը (ՊԱՀ), չէ որ Հայաստանը դեռ խորհրդային տարիներին առաջատար է եղել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի, ինֆորմատիկայի, ռադիոֆիզիկայի ոլորտներում։ Այսօր հանրապետության ՊԱՀ-ը պատշաճ կերպով ներկայացնում են Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը, Mergelyan Cluster-ը, UITЕ-ն, Unicum-ը, 65 ռազմական գործարանը, Էջմիածնի սարքաշինական գործարանը, «ԵրՆԻԻՍՍ» ՓԲԸ-ն, «Գառնի Լեռ» ԲԲԸ-ը, «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ-ը, «Կամազ Հայաստան» ՓԲԸ-ը և այլ ձեռնարկություններ։

Մրրկայնության աղբյուրը

ՀարավայինԿովկասում ռազմաքաղաքական իրադրությունը բարդացել է մի շարք չլուծված հակամարտություններով, և ղարաբաղյան խնդիրը դժվար թե մյուսներից սուր չէ։ Երևանը և Բաքուն տարբեր պատկերացնումներ ունեն նաև դրա լուծման ուղիների և ընդհանուր առմամբ ազգային անվտանգության ապահովման ռազմավարության մասին։ Հնարավոր են ողբերգական անցյալի կրկնություններ։

Ադրբեջանը նկատելիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Նախիջևանում, այստեղ պահում է զորքերի 20-հազարանոց խմբավորումը (դա ադրբեջանական բանակի գրեթե մեկ երրորդն է), որն հագեցվել է ՀՕՊ ժամանակակից միջոցներով և հրթիռային-հրետանային սպառազինությամբ` 90-120 կմ գործողության հեռահարությամբ (մինչև Երևան ընդամենը 60 կմ է)։ Բացի այդ, Նախիջևանում ամեն տարի անցկացվում են Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ, և ադրբեջանական ԶԼՄ-ները բացահայտ կերպով ընդգծում են նման նախապատրաստությունների հակահայկական ուղղվածությունը։

Учения ОДКБ Взаимодействие-2017 в Армении - Sputnik Արմենիա
SIPRI-ի զեկույցը չի արտացոլում Երևանի ու Բաքվի ուժերի իրական հաշվեկշիռը. փորձագետ

Բաքուն վերջին տարիներին զանգվածային կերպով գնում է նորագույն մարտական տեխնիկա և գերճշգրիտ զենք Բելառուսում, Իսրայելում, Թուրքիայում, ՀԱՀ-ում։ Ստեղծում է սեփական պաշտպանական-արդյունաբերական համալիրը, որը կարող է արտադրել անօդաչու թռչող սարքեր, հավաքել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և զրահամեքենաներ, թողարկել հրաձգային զենք և զինամթերք։

Բացարձակ թվերով Հայաստանի պաշտպանական բյուջեն մի քանի անգամ քիչ է ադրբեջանականից (տարբեր տվյալներով` Բաքուն սպառազինությունների վրա ծախսում է 1,5 միլիարդից մինչև 3 միլիարդ դոլար)։ Ռազմական հզորության միջազգային վարկանիշում Ադրբեջանը զբաղեցնում է 58-րդ տեղը, Հայաստանը գտնվում է 93-րդ տեղում, թեև ամեն դեպքում տարածաշրջանային անվտանգության համակարգում ուժերի հավասարակշռությունը որոշվում է ավելի բարդ մաթեմատիկայով։ Հարավային Կովկասում կարևոր քաղաքական որոշումները պահանջում են ռազմական ուժի և իմաստուն զսպվածության պարադոքսալ համադրություն։ Ինչպես ասվում է` մոտ հարևանը հեռավոր բարեկամից լավ է։

Լրահոս
0