Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց ռուս Կրամնիկին

CC BY-SA 3.0 / Vladimir Barsky / Levon Aronian, Candidates Tournament 2018Левон Аронян на турнире претендентов на звание чемпиона мира по шахматам (14 марта 2018). Берлин, Германия
Левон Аронян на турнире претендентов на звание чемпиона мира по шахматам (14 марта 2018). Берлин, Германия - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը հերթական պարտությունն է կրել հավակնորդների մրցաշարում` այս անգամ տանուլ տալով Վլադիմիր Կրամնիկին։

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ — Sputnik. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն կրեց:

Այս անգամ նա խաղում էր սև խաղաքարերով։ Նրա մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի հերթական ոչ-ոքին` այս անգամ ադրբեջանցի Մամեդյարովի հետ խաղում

Չինացի Դին Լիրեն ու ամերիկացի Ուսելի Սոն ոչ-ոքի են խաղացել: Խաղաղ ելք են կնքել նաև Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանան ու երկրորդ տեղում գտնվող Շաքրիյար Մամեդյարովի պարտիան դեռևս ընթացքի մեջ է:

Նշենք, որ Արոնյանը 10 տուրից հետո իր ակտիվում ունի 3.5 միավոր ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала