Գինեսի ռեկորդակիր հայը 41 անգամ գետնից ձգումներ է արել` ափերի հակառակ կողմին հենված

Ժամանակին Նարեկ Հակոբյանին հաջողվեց 70 անգամ գետնից ձգումներ կատարել` մեջքին 18,5 կգ բեռ դրած և դրա շնորհիվ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս անգամ նա նոր հաղթանակ գրանցեց։

Տեսնյութում երևում է, թե ինչպես է 29-ամյա Նարեկ Հակոբյանը զարմացած մարդկանց աչքի առաջ 41 անգամ գետնից ձգումներ կատարում` ձեռքերի ափերի հակառակ կողմին հենված։ Ընդ որում` ձգումներ կատարելու ժամանակ ամեն անգամ գետնից բարձրանալիս նա նաև ծափ է տալիս։

Երիտասարդ դյուցազնի հաշվին 80 տարբեր ձեռքբերումներ են գրանցված, որոնք առնչվում են մարմնամարզության հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала