Հայաստանն ու Էստոնիան բաժանվեցին խաղաղությամբ. դարպասներն անառիկ մնացին

© Sputnik / Asatur Yesayants / Товарищеский матч по футболу Армения - Эстония
Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցեց Էստոնիայի ընտրանու հետ, բայց արդյունավետ հարված այդպես էլ չգրանցվեց

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր` մարտի 24-ին, իր առաջին հանդիպումն անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ, և կողմերը բաժանվեցին խաղաղությամբ` դարպասները պահելով անառիկ։

Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը լուսանկարներով

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցավ փորձարկելու և՛ նոր խաղացողներին, և՛ նոր մարտավարությունը։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Երկու կողմերն էլ ունեցան դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, բայց արդյունավետ հարված այդպես էլ չգրանցվեց։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 0։0։

Հաջորդ հանդիպումը, որ կանցկացնի Հայաստանի հավաքականը, նորից ընկերական բնույթ է կրում. մարտի 27-ին մեր ընտրանին կհյուրընկալի Լիտվայի հավաքականին։

Լրահոս
0