00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրիամը կրկին ապշեցրեց. հայուհին «Ձայնը» նախագծում հուզել է Լարա Ֆաբիանին և հանդիսատեսին

© Из личного архива Мириам БагдасарянУчастница канадского шоу The Voice Мириам Багдасарян
Участница канадского шоу The Voice Мириам Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանից 18-ամյա Միրիամ-Մանե Բաղդասարյանի ուսուցիչը՝ հայտնի Լարա Ֆաբիանը, ասես «սավառնում էր երկնքում» իր աշակերտուհու կատարման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Մի քանի օր առաջ «Ձայնը» կանադական շոուում անցկացվեց մենամարտի փուլը, որի ժամանակ Միրիամ-Մանե Բաղդասարյանը մենամարտի դուրս եկավ Լարա Ֆաբիանի խմբի մեկ այլ մասնակցի` Կատրինա Ռոբերի դեռ և փայլուն հաղթանակ տարավ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ կույր լսումների փուլում, Երևանից 18-ամյա Միրիամ-Մանե Բաղդասարյանը ցնցել էր բոլորին, իսկ ժյուրիի անդամների միջև իսկական պայքար էր սկսվել։

Тигран Кеосаян поддержал Егора Новоженина - Sputnik Արմենիա
Տիգրան Քյոսայանը «Ты супер!» նախագծում սատարեց «Հետապնդում» երգի կատարողին

Այս անգամ ևս պատանի հայուհին կարողացավ անել անհնարինը՝ իր միակ ու անկրկնելի ուսուցիչ Լարա Ֆաբիանին հասցնել հուզական վիճակի։

«Ես չեմ զարմանա, եթե Միրիամի լայնեզր գլխարկի տակից իսկապես դուրս գա մի բան, որ չէի սպասում», — ասել է Լարան աղջկա ելույթից հետո։ (Նշենք, որ աղջկա գլխարկը անվանական է դարձել նրա համար և կարծես թե հաջողություն է բերում աղջկան, առանց գլխարկի նա գրեթե ոչ մի տեղ չի հայտնվում)։

Հանուն արդարության նշենք, որ Միրիամի հակառակորդը` Կատրինան, նույնպես անտարբեր չի թողել ժյուրիի անդամներից և ոչ մեկին։ Էքսցենտրիկ աղջիկը արժանի մրցակից էր, իսկ Լարա Ֆաբիանը չէր թաքցնում, որ Միրիամին ընտրելը շատ դժվար որոշում էր նրա համար։

Երկու աղջիկներն էլ Լարային և հանդիսատեսին հուզական վիճակի հասցրեցին (հանդիսատեսն ու ժյուրին հոտնկայս էին ծափահարում) Քրիստինա Ագիլերայի «Hurt» բավական զգացմունքային երգի կատարման ժամանակ։ Սակայն, ինչպես խոստովանեց Լարան, երգչուհիներից մեկին հաջողվեց նրան պարզապես երկինք հասցնել` մի քանի վայրկյանով մոռացության տալով աշխարհում ամեն ինչ։ Եվ դա Միրիամ Բաղդասարյանն էր։

Ավելի ուշ Լարան խոստովանել է, որ Միրիամը ստիպեց նրան այնպիսի բան զգալ, որ նախկինում չի զգացել ու վերապրել՝ երգչուհին փշաքաղվել էր, իսկ համարը դարձել էր ծրագրի ամենալավ ելույթը։

Միրիամ (Մանե) Բաղդասարյանը ծնվել է Կանադայում, սակայն ողջ գիտակից կյանքն ապրել է Հայաստանում, որտեղ նրան լավ են ճանաչում և հիշում մասնավորապես X-Ֆակտոր նախագծին իր մասնակցության շնորհիվ։ Վերջերս աղջիկն ընտանիքի հետ Կանադա է վերադարձել, որտեղ էլ որոշել է հերթական անգամ փորձել ուժերը տաղանդների շոուում։

Լրահոս
0