Պճնամոլ գողը. արժեքավոր իրերի հետ նաև օծանելիք էր գողացել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանների բացատրական աշխատանքներից հետո գողը ներկայացել է բաժանմունք և խոստովանել իր մեղքը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հերթական գողությունից հետո ոստիկաններին հաջողվել է գտնել մի շարք գողություններ կատարած Էդգար Բունիաթյանին։

Դեպքի մասին ոստիկաններին հաղորդում էր տվել նրա զոհերից մեկը` նշելով, որ Երևանի Նալբանդյան փողոցում կայանած իր ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, բջջային հեռախոս, օծանելիք, համակարգչի հիշողության կրիչ և այլն։

Детский сад в селе Бурастан - Sputnik Արմենիա
Լոռու մարզում թալանել են «պատգամավորական» մանկապարտեզը

Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ոստիկանները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Էդգար Բունիաթյանը։

Ոստիկանների բացատրական աշխատանքից հետո Բունիաթյանը ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանել ոչ միայն այդ, այլև նախկինում կատարած այլ հանցանքներ։

Մարտի 20-ին նա Հյուսիսային պողոտայում գողացել է հեծանիվ, մարտի 19-ին Վազգեն Սարգսյան փողոցում կայանված ավտոմեքենայից` պայուսակ, որի մեջ եղել է 3 բջջային հեռախոս և գումար։

Լրահոս
0