ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը գովազդող տեսահոլովակ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Տեսանյութը նաև գեղեցիկ խորագիր ունի. «Հայաստան. այնտեղ, որտեղ մոտ են աստղերը»։ Տեսահոլովակում նկարահանվել են Ռուսաստանում ապրող հայերը, որոնք հպարտությամբ նշում են Հայաստանի առավելությունները և ռուսներին, օտարներին խորհուրդ տալիս անպայման այցելել այդ հնագույն երկիրը և ամեն ինչ սեփական աչքերով տեսնել:
© Youtube/ Armenia and Travel / Հայաստանի մասին տեսահոլովակը

Հայաստանի մասին տեսահոլովակը