00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդպիսի մասնագիտություն է, և պարտավորվել ես «վերանորոգել» մարդկանց

© Photo : Из личного архива В.ОвакимянаВардан Овакимян
Вардан Овакимян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բժշկությունն արտասահմանցի պացիենտներին առաջարկելու շատ բան ունի՝ համաշխարհային չափորոշիչներին համապատասխան մակարդակի որակ՝ շատ ավելի հասանելի գներով։ Իհարկե, կան մի շարք պայմաններ, որոնց պետք է հետևել, որպեսզի գործն առաջ գնա, և այդ պայմաններն իրատեսական են ու իրագործելի։ Այդպես է կարծում Վարդան Հովակիմյանը։ Իսկ նա գիտի՝ ինչ է ասում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Ռուբեն Գյուլմիսարյան. Վարդան Հովակիմյանը Երևանի գլխավոր դիմածնոտային վիրաբույժն է, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժնի ղեկավարը, ատամնաբուժության բաժանմունքի վարիչը։ Ժամանակին՝ 1990-ականների սկզբին, երբ նա ավարտեց բժշկականը, ընտրության առջև կանգնեց՝ ընդմիշտ հեռանալ Հայաստանից կամ գործող բանակ զորակոչվել։

Бормашина - Sputnik Արմենիա
Նախարարությունը խոստանում է կանխել ատամնաբուժական ծառայությունների թանկացումը

Ոչ, իրականում ասպես չէր, ոչ մի ընտրություն էլ չկար։ Առաջին տարբերակը նրա համար անընդունելի էր, դրա համար նա հոժարակամ գնաց բանակ՝ իր մասնագիտությամբ մարդկանց օգնելու։ Հենց այնտեղ նա ստացավ իր բժշկական փորձը, ցավոք, պատերազմը դիմածնոտային վիրաբույժի համար շատ աշխատանք էր ստեղծում։

Հովակիմյանն ասում է, որ ժամանակին Հայաստանում լավ բժշկական կրթական բազա ունեինք՝ ակտիվ ու սրտացավ ուսանողը լավ բժիշկ դառնալու համար բոլոր հնարավորություններն ուներ։ Բացի այդ, այնպես է ստացվել, որ հայերի շարքում լավ բժիշկները շատ էին, ու այդ ավանդույթները զարգանում էին։ Այդ պատճառով էլ այսօր արտասահմանում՝ և՛ մոտակա երկրներում, և՛ Եվրոպայում, և՛ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, հիանալի հայ բժիշկներ են աշխատում, որոնք իրենց ոլորտի առաջատար մասնագետներ են համարվում։ Հետաքրքիր է, որ լավ բժիշկների հեռանալը հայրենական բժշկության համար աղետ չի դառնում, քանի որ Հայաստանում աշխատում են ոչ պակաս պրոֆեսիոնալ բժիշկներ, ու երիտասարդ մասնագետների հոսքը շարունակվում է։

Վարդանը պարզաբանում է՝ դիմածնոտային վիրաբուժություն ծավալուն հասկացության մեջ բացի դեմքի ու ծնոտի վիրաբուժությունից, ներառվում է նաև վիրաբուժական ատամնաբուժությունն ու ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրաբուժությունը, այսպես են մասնագետները նախընտրում կոչել պլաստիկ վիրաբուժությունը։ Վերջինս գրեթե առանձին ուղղություն է դարձել, իմպլանտների ատամնաբուժությունն էլ է սկսել առանձնանալ: Ժամանակի պահանջն է այդպիսին։ Հիմա դեռ կան ունիվերսալ մասնագետներ, որոնք կարող են բոլոր ուղղություններով բարձրորակ աշխատանք կատարել: Նրանց թվում է Վարդան Հովակիմյանը։

Больница, детское онкологическое отделение - Sputnik Արմենիա
Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է

Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին հարցին նա հանգամանալի պատասխան է տալիս՝ բարձր գնահատելով այդ հեռանկարները։ Թեպետ Հովակիմյանը կարծում է, որ Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը վաղուց է հայտնվել ու ինքն իրենով բարեհաջող զարգանում է։ Առաջին հերթին՝ բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ, որոնք բժշկական ծառայություններ են մատուցում շատ ավելի ցածր գներով, քան արտասահմանում։

Այլ կերպ ասած՝ հայկական բժշկության որոշ ոլորտներում գին-որակ հարաբերակցությունը շատ գրավիչ է։ Այնքան, որ մարդիկ առանց երկմտելու գալիս են, օրինակ՝ Կալիֆոռնիայից, որպեսզի իմպլանտներ տեղադրեն։ Անգամ հաշվի առնելով չորս-վեց տոմսի ծախսը, բնակությունը Հայաստանում (թեև մեր բազում արտասահմանյան հայրենակիցներն այստեղ բարեկամների տանն են մնում)՝ միևնույնն է, այստեղ բուժումն ավելի էժան է, քան իրենց մշտական բնակության վայրում։

Սփյուռքը երկրորդ հզոր գործոնն է, որը աջակցում է այսպես կոչված «բժշկական զբոսաշրջությանը»։ Մարդիկ գնում, պատմում են այստեղի բժշկության մասին, ու նրանց ծանոթները գալիս են բարձր որակի ու ցածր գնով բուժում ստանալու։

Կորցրած ատամը վերականգնելու ամենաժամանակակից, ոչ թե հեռանկարային, այլ արդեն կայացած միջոցը համարվում է իմպլանտների տեղադրումը։ Հայաստանն այդ առումով արտասահմանին առաջարկելու շատ բան ունի։ Վարդան Հովակիմյանը դրա մասին, ինչպես ասում են, ներսից գիտի՝ մենք բարձր մակարդակի բժիշկներ ու առաջատար բժշկական տեխնիկա ունենք։

Հովակիմյանը ժպտում ու ասում է, որ բժշկական զբոսաշրջության զարգացման համար հայրենական բժիշկներն արել են այն ամենը, ինչ կարող էին ու դեռ շարունակում են անել։ Հաջորդ քայլը պետք է անեն տուրիստական ընկերությունները, որոնք պետք է արտասահմանցի պացիենտներին առաջարկեն Հայաստանում բուժվել, պետք է աշխատեն հնարավոր պացիենտներին տեղեկություն տրամադրելու ուղղությամբ։

Հովակիմյանը կարծում է, որ Հայաստանում բուժման համեմատաբար էժան գները կապված են ժողովրդի գնողունակության հետ: Մեզ մոտ այն ցածր է, դրա համար էլ գները մրցունակ են, թեև հաճախ բարձր են տեղացիների համար։

© Photo : Из личного архива В.ОвакимянаՎարդան Հովակիմյան
Վարդան Հովակիմյան - Sputnik Արմենիա
1/3
Վարդան Հովակիմյան
© Photo : Из личного архива В.ОвакимянаՎարդան Հովակիմյան
Վարդան Հովակիմյան - Sputnik Արմենիա
2/3
Վարդան Հովակիմյան
© Photo : Из личного архива В.ОвакимянаՎարդան Հովակիմյան
Վարդան Հովակիմյան - Sputnik Արմենիա
3/3
Վարդան Հովակիմյան
1/3
Վարդան Հովակիմյան
2/3
Վարդան Հովակիմյան
3/3
Վարդան Հովակիմյան
Դրանից չես փախչի, բժիշկը պետք է մոտիվացված լինի։ Եթե նա նյութապես շահագրգռված չլինի, ապա լավ արդյունքներ էլ չեն լինի։ Շատ բժիշկներ, հատկապես հիվանդանոցներում ու խոշոր բժշկական կենտրոններում, կարող են օրերով տուն չգնալ։ Վարդանը, որպես ղեկավար, պետք է աշխատանքի վայրում լինի, եթե բարդ վիրահատություն է անցկացվում, նույնիսկ եթե ոչ թե նա է աշխատում, այլ ուրիշ վիրաբույժ։ Տնից հիվանդանոց հասնելու համար կես ժամ է տրվում, և պետք է հասցնես այդ ժամանակի մեջ տեղավորվել:

Իսկ եթե բժիշկը ստիպված է ընտանիքի, ծնողների, երեխաների հետ նվազագույն ժամանակ անցկացնել, նրանց հետ հնարավորինս քիչ շփվել, նա իրավունք ունի գոնե նյութական փոխհատուցման։

Իսկ բժշկական պրակտիկայից հետաքրքիր պատմություն պատմելու խնդրանքից հետո Հովակիմյան լրջանում է։ Նա պարզաբանում է՝ բժշկական պրակտիկայում հետաքրքիր իրավիճակները պահի տակ են հետաքրքիր, դրանք զվարճալի են հենց այդ պահին։ Բժշկության մեջ այդպես է՝ այն, ինչ կատարվում է, ինչ-որ մեկի համար ողբերգություն է, և անգամ եթե դրանում ծիծեղելի բան կա, չի կարելի ծիծաղել՝ էթիկայից ելնելով։

Փոխարենը բժիշկն ունի բազում պատմություններ՝ դասական երջանիկ ավարտով։ Այնպիսի մարդկանց պատմություններ, որոնց բժիշկները լիարժեք կյանքի են վերադարձրել, նոր արտաքին ու միաժամանակ երջանկություն են պարգևել, փրկել են հաշմանդամ լինելու սարսափելի ճակատագրից։ Մարդկանց, որոնք այլևս ուրիշներից չեն փախչում, որոնք չեն տառապում բարդույթներից ու ֆիզիկական թերություններից, որոնց «վերանորոգել» են դժբախտ պատահարներից հետո։ Մարդկանց, որոնք իրենց երեխաների անունները բժիշկի պատվին են դնում ու երբեք չեն մոռանում շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։

Լրահոս
0