Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

© Sputnik / Алексей Никольский /  / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովո շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

Торговый центр горит в Кемерово. Кадры с места ЧП - Sputnik Արմենիա
Կեմերովոյում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել. ԶԼՄ

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ կիրակի ՌԴ Կեմերովայի առևտրային կենտրոնում հրդեհ էր բռնկվել։ Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հրդեհը բռնկել է առևտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ գտնվում էր կինոթատրոնն ու մանկական խաղահրապարակը։

Լրահոս
0