Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ՌԴ դիվանագետների արտաքսումը ԵՄ–ից անակնկալ չէր»

© Sputnik / Aram Nersesyan / Сурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս դիվանագետների արտաքսումն անակնկալ չէր, այլ սպասված գործընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` վերլուծելով ԵՄ երկրներից ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչների արտաքսումը։
Սուրեն Սարգսյան

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սառը պատերազմի վիճակում են։ Կողմերն անզիջում պայքար են մղում բոլոր ուղղություններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով ԵՄ երկրներից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշումները, նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Նման քայլերը, որոնց դիմում են ԵՄ անդամ երկրները` արտաքսելով ռուս դիվանագետներին, նորություն չէ, նման բաներ տեղի ունեցել են վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասաց նա` նշելով, որ հիմա պետք է սպասել Ռուսաստանի պատասխան քայլերին։

Սարգսյանը նաև նշեց, որ մոտ ապագայում խնդրի կարգավորման հնարավորություն չի տեսնում։

Լրահոս
0