Հայաստան–Լիտվա հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ

© Sputnik / Aram Nersesyan / Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018
Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին 3 օրվա ընթացքում մեր հավաքականը 2 ընկերական հանդիպում անցկացրեց և չկարողացավ գնդակ խփել մրցակից թիմերի դարպասը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում 0։1 հաշվով պարտվեց Լիտվայի հավաքականին։ Հանդիպման ելքը վճռեց Օվիդիուս Վերբիցկասի խփած միակ գնդակը 1–ին խաղակեսի վերջին վայրկյաններին։

Հայաստան–Լիտվա ընկերական հանդիպումը,  27.03.2018 - Sputnik Արմենիա
Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը` լուսանկարներում

Հերթական անգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանն ամբողջ խաղի ընթացքում փորձարկումներ էր կատարում` մեր հավաքականի կազմի հարցում կողմնորոշվելու համար։

Այս խաղում Հայաստանի հավաքականը նույնիսկ կիրառեց նոր մարտավարություն` խաղը սկսելով 2 հարձակվողներով։ Հանդիպումն հիմնականում անցավ դիտարժան պայքարում, բայց մեր թիմը գոլային պահեր կարողացավ ստեղծել միայն խաղավերջում։

Այսպիսով, մեր հավաքականը 3 օրվա ընթացքում 2 ընկերական հանդիպում անցկացրեց և չկարողացավ գնդակ խփել մրցակից թիմերի դարպասը։

Լրահոս
0