00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանուշակ» մանկապարտեզի գործը` դատարանում. ի՞նչ պատիժ է սպասվում երեխայի պատանդառուին

© Sputnik / Karen YepremyanСитуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մանկապարտեզ ներխուժած, երեխային ու դաստիարակներին պատանդառած, նրանց դանակի հարվածներ հասցրած տղամարդը շուտով կկանգնի դատարանի առաջ` միանգամից 4 մեղադրանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. 2017թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի մանկապարտեզ ներխուժած Արգամ Վարազդատի Հովիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հովիկյանը 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում որսորդական դանակով գնացել էր Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ` այնտեղ աշխատող իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Թե ինչու է տղամարդը դանակ հանել ու պատանդ վերցրել. Արմավիրի աղմկահարույց դեպքի մանրամասները

Մտնելով կրտսեր խմբի երեխաների ննջասենյակ` նա Լիլիթ Հովհաննիսյանի հետ առանձնազրույց է պահանջել, իսկ երբ կինը հրաժարվել է, բաճկոնի տակից հանել է դանակն ու, բռնելով նրա մազերից, քարշ է տվել մինչև մանկապարտեզի մուտքի դուռը։

Լիլիթ Հովհաննիսյան այդ ընթացքում կառչել է մուտքի դռան հարակից սանդուղքի ճաղավանդակներից ու փորձել դիմադրել։ Այդ ժամանակ նախկին ամուսինը սկսել է դանակով հարվածներ հասցնել Հովհաննիսյանի պարանոցին, կրծքավանդակին, դաստակին։

Այս տեսնելով` մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը, ով նաև Լիլիթ հովհաննիսյանի տատն է, փորձել է օգնության հասնել թոռանն ու միջամտել ։ Դրանից հետո նախկին փեսան դանակով հարձակվել է նաև տարեց կնոջ վրա և հարվածել նրա պարանոցին։

Այս ընթացքում նախկին կինը կարողացել է փախչել ու թաքնվել, իսկ Արգամ Հովիկյանը մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել 3 տարեկան մի տղայի և դանակի սպառնալիքով կնոջ հետ հանդիպում պահանջել։

Շուրջ 4 ժամ երեխային ու մանկապարտեզի աշխատակիցների պատանդի կարգավիճակում պահելուց հետո, նույն օրը 20:00-ի սահմաններում ոստիկանները մտել են մանկապարտեզի տարածք ու վնասազերծել պատանդառուին։

Քրեական գործի նախաքննության ավարտին Արգամ Հովիկյանին առաջադրվել է ապօրինի զենք պահելու, սպանության փորձի, դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելու, զենքի միջոցով անչափահասին պատանդ վերցնելու մեղադրանք։

Արգամ Հովիկյանը կալանավորված է։

Գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել Էջմիածնի դատավոր Վահե Խալաթյանին։

Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։

Լրահոս
0