00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևյան սպառնալիքներ թուրքական հովանոցի տակ. Արցախում պատերազմը կվերսկսվի՞

© AFP 2024 / ADEM ALTANКабмин Турции во главе с премьер-министром Эрдоганом встречает президента Азербайджана Ильхама Алиева в парламенте страны (6 ноября 2008). Анкара, Турция
Кабмин Турции во главе с премьер-министром Эрдоганом встречает президента Азербайджана Ильхама Алиева в парламенте страны (6 ноября 2008). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները շատ լավ են հիշում 2016 թվականի ապրիլյան դեպքերը, երբ Անկարան Ադրբեջանի կողմ անցավ։ Այսօր իրավիճակը որակապես տարբերվում է, և Թուրքիայի համար ռիսկերը զգալիորեն աճել են։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ շարունակում են բուռն քննարկումների թեմա մնալ փորձագիտական և քաղաքական շրջանակներում և սոցցանցերում։ Շատերը Իլհամ Ալիևի` «ադրբեջանցիներին իրենց պատմական հայրենիք` Էրիվան վերադարձնելու» մտադրության մեջ արցախյան հակամարտության գոտում մարտական գործողություններ վերսկսելու միտում են տեսնում։ Մյուսները պնդում են, որ Ալիևը որևէ նոր բան չի ասել, քանի որ հայկական տարածքների հանդեպ հավակնություններ այս կամ այն ձևով պարբերաբար հնչել են վերջին 10 տարվա ընթացքում։

Первый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин - Sputnik Արմենիա
Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում. Զատուլին

Երկրորդ տարբերակի կողմնակիցներն իրենց դիրքորոշումը մեկնաբանում են այն փաստով, որ Ադրբեջանում ապրիլին նախագահի ընտրություններ են լինելու, և Ալիևի հայտարարությունները հիմնականում ներքին լսարանի համար են նախատեսված։

Ադրբեջանի նախագահը մարտի 19-ին Նովրուզի առթիվ ժողովրդական տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի պատմական տարածքն է։ Ալիևն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում նա հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ չեն ազատագրվել «ադրբեջանական հողերը»։

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում նավթի գների անկման պայմաններում և բարդ ֆինանսատնտեսական իրավիճակում այդ երկրի իշխանությունները «հայրենասիրական խաղաքարտ» են շահարկում ընտրությունների ժամանակ օգտագործելու համար։ Բավական խելամիտ փաստարկ է։ Անկասկած, արցախյան գործոնն այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր «արդյունավետությունը» իշխանության վերարտադրման տեսանկյունից։ Սակայն միևնույն ժամանակ, Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը բացառել չի կարելի, առավել ևս, որ ինչպես ցույց տվեցին 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, Ադրբեջանի ղեկավարությունը կարող է խոսքից գործողությունների անցնել։ Բայց պայմանների մասին ներքևում կխոսենք։

Ինչպես նշում են որոշ դիտորդներ, Ադրբեջանը ձգտում է հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնել ոչ առանց Թուրքիայի օգնության։ Իսկ «Ադրբեջանի պատմական հողերի» մասին հայտարարություններն անմիջական արտացոլումն են նեոօսմանյան հայեցակարգի, որը վերջին տարիներին հետևողականորեն պաշտպանում է Անկարան։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի շուրջ քննարկումներին. Շարմազանով

Ինչպես «Ռազմական տեսություն» պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է ռուս ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին, Երևանի և Զանգեզուրի գրավման մասին Իլհամ Ալիևի հայտարարությունն աննախադեպ է։ «Իսկ այդ թեմայի հետևողական շարունակությունն ու զարգացումը բարձրաստիճան ադրբեջանական չինովնիկների կողմից (հակամարտության գոտում լարվածության աճի հետ մեկտեղ) վկայում է, որ սա Ադրբեջանի ղեկավարության պատահական հռետորական կոմբինացիան չէ, այլ որոշակի «թրենդ»», — կարծում է վերլուծաբանը։

Նրա կարծիքով` տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված չեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությամբ։ Այս ամենն անմիջականորեն կապված է Ադրբեջանի գլխավոր հովանավոր Թուրքիայի և Հայաստանի դաշնակից` Ռուսաստանի դիրքորոշման և շահերի հետ։ Ջերելիևսկին ենթադրում է, որ Ալիևի և Ադրբեջանի ղեկավարության մյուս ներկայացուցիչների սադրիչ հայտարարություններն արվել են Անկարայի համաձայնությամբ և հավանությամբ (գուցե նաև նրա խնդրանքով)։

Անկասկած, Անկարան կարող է խրախուսել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ նկրտումները։ Ինչպես հիշում ենք, Թուրքիան 2016 թվականի ապրիլին անվերապահորեն Ադրբեջանի կողմ անցավ։

Սակայն բանն այն է, որ այն ժամանակ իրավիճակը զգալիորեն տարբերվում էր այսօրվա իրավիճակից։ Ինչպես հայտնի է, Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈՒ-ի հարձակումը ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում ժամանակակից պատմության մեջ աննախադեպ ճգնաժամ հրահրեց։ Կողմերը գրեթե ռազմական հակամարտության սահմանին էին հայտնվել։ Եվ հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմը» եղավ հենց այդ ռուս-թուրքական դիմակայության թեժ պահին։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ճգնաժամի պահին Անկարան որոշեց շահարկել արցախյան խաղաքարտը և այդպիսով սեղմել Մոսկվայի ցավոտ տեղերից մեկը` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևը սպառնում է «պատմական Ադրբեջանին». Արցախի բանակցությունները նոր թափ կստանան

Սակայն այժմ, ինչպես արդեն նշեցինք, իրավիճակը որակապես փոխվել է։ Ռուս-թուրքական համագործակցությունը դրանից հետո վերականգնվեց, երբ 2016 թվականի օգոստոսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ռեջեփ Էրդողանի հայտնի հանդիպումը։ Նախկին հարաբերությունների վերադարձն այսօր ամրապնդվում է Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարմամբ, ինչպես նաև «Թուրքական հոսք»-ի իրականացմամբ (այս նախագծով ռուսական գազը հասնելու է եվրոպական շուկա)։ Սիրիայում, չնայած նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ պահպանվող հակասություններին, Անկարան և Մոսկվան փոխհամաձայնության են եկել մի շարք առանցքային խնդիրների շուրջ։

Դժվար է պատճառներ գտնել, թե ինչու Անկարան այդ պայմաններում պիտի ուզի կրկին ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ, կրտսեր եղբորն` ի դեմս Բաքվի նոր ավանտյուրայի դրդելով Արցախում։ Անկասկած, Անկարայի զավթողական տրամադրությունները հաշվի չառնել չի կարելի։ Ռուսաստանն ու Թուրքիան եղել են և շարունակում են ռազմավարական հակառակորդներ մնալ հետխորհրդային տարածքում։ Սակայն ներկայիս իրավիճակում թուրքերի համար ռիսկն այս խաղում չափազանց մեծ է։

Բաքվի տարածքային հավակնությունների վերաբերյալ դիրքորոշումն ավելի վաղ հնչեցրել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը իշխող կուսակցության համագումարի ժամանակ։ Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ շատ լարված են, և հիշատակած արտահայտությունները լարվածության թուլացմանն ակնհայտորեն չեն նպաստում», — ասել է նա։

Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Ադրբեջանի իշխանությունները կարող են էսկալացիայի գնալ նաև առանց դրսից որևէ տեսանելի կամ անտեսանելի աջակցության։ Եվ ինչպես արդարացիորեն վերջերս նշել էր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, եթե ադրբեջանական կողմը որոշակի պահի համոզված լինի, որ խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, ապա կգնա այդ քայլին։

Мовсес Акопян в сборном пункте - Sputnik Արմենիա
Պատերազմը չեմ բացառում, մենք պատրաստ ենք Բաքվի գործողություններին. Մովսես Հակոբյան

«Հայկական Զինված ուժերը միանշանակ պատրաստ են։ Հակառակորդը դա շատ լավ է հասկանում։ Եվ պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա և որևէ մեկից չի հարցնելու»,- ասել է նա։

Եվ իսկապես վերջին տարիներին և հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի ԶՈՒ-ն զգալիորեն համալրել է իր զինանոցը, հիմնականում Ռուսաստանից ստացվող զենքի հաշվին։ Նմանատիպ մատակարարումներ Մոսկվան իրականացնում էր նաև Ադրբեջանին։ Սակայն, եթե Բաքուն ռազմամթերք ստանում է շուկայական գնով, Հայաստանը սպառազինությունը արտոնյալ գներով է գնում, իսկ տեխնիկայի մի շարք տեսակներ` ընդհանրապես անհատույց հիմունքներով։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2018 թվականին դոլարային արտահայտմամբ էականորեն կրճատվել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականին պաշտպանության և անվտանգության համար Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար է ծախսելու։ Դա զգալիորեն գերազանցում է Հայաստանի նմանատիպ ծախսերը (512 մլն դոլար), սակայն երեք տարվա վաղեմություն ունեցող իրավիճակի համեմատ, ավելի քիչ է։ Ավելին` այդ գումարի կեսը կծախսվի ներքին զորքերը, ազգային անվտանգությունը պահելու համար… Պաշտպանության համար շուրջ 800 մլն դոլար կծախսվի։

Կարելի է ենթադրել, որ հավասարակշռության պահպանումը Ադրբեջանի ռազմական ծախսերի նվազման հետ մեկտեղ զգալիորեն կսառեցնի Բաքվի տաք գլուխները և կտապալի Արցախում «բլիցկրիգի» հասնելու ցանկացած փորձ։

Լրահոս
0