00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրներին չի կարելի շեղվել պատժամիջոցներով և դիվանագիտական կոլապսով. որն է ճիշտ ուղին

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցЗаседания Евразийского межправительственного совета с участием глав правительств стран-участниц ЕАЭС (1-2 февраля 2018). Алматы, Казахстан
Заседания Евразийского межправительственного совета с участием глав правительств стран-участниц ЕАЭС (1-2 февраля 2018). Алматы, Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
30 տարի առաջ հետխորհրդային տարածությունում երկրների միջև տնտեսական կապերը նպատակաուղղված խզվել են, դա բխել է նրանց շահերից, ում անհրաժեշտ էր ստեղծված սպառողական շուկայի հսկայական ներուժը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Եվրասիական տնտեսական միությունը պետք է հնարավորինս արագացնի ապրանքաշրջանառությունը

Ստեղծված բարդ, պայթյունավտանգ միջազգային իրավիճակում ակնհայտ է, որ եթե ԵԱՏՄ հինգ լիարժեք անդամների միջև փոխհարաբերություններում վերջապես գործեն ինտեգրացիոն մեխանիզմները, ապա ավելի հեշտ կլինի քաղաքական ասպարեզում դիմակայել Արևմուտքի ֆինանսական, տնտեսական և (հիմա արդեն) դիվանագիտական ագրեսային։

Саммита глав государств и правительств G7 (26 мая 2017). Сицилия, Италия - Sputnik Արմենիա
Արևմուտքի դեմարշը. ի՞նչ է թաքնված Ռուսաստանի դեմ դիվանագիտական գործողությունների հետևում

Ուստի այսօր ԵԱՏՄ բոլոր անդամների համար գերխնդիր պետք է լինի ամբողջ հնարավորությունների և ունեցած ներուժի խտացումը։

Իհարկե, լավ է, որ 2014-2015թթ.-ին ինտեգրացիոն գործընթացները դադարեցվելուց հետո (այդ ժամանակ էներգակիրների համաշխարհային շուկայում նվազել էին նավթի գները), հիմա ամեն ինչ վերականգնվել է, և 2016-2017թթ.-ին ինտեգրացիոն մեխանիզմները դանդաղ, բայց հաստատուն կերպով թափ են հավաքում։

Շատ լավ է, որ ընդհանուր 180-միլիոնանոց սպառողական շուկա մուտք ունեցող ԵԱՏՄ անդամ երկրները սկսել են զարգացնել տնտեսական փոխգործակցությունը։ Դա հիանալի արդյունքներ է տվել` կապված փոխադարձ առևտրի հետ, օրինակ, գյուղատնտեսական արտադրանքի կամ թեթև արդյունաբերության ոլորտներում։

Սակայն այդ ամենը դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այն պետությունների տնտեսական և քաղաքական էքսպանսիային, որոնց համար ԵԱՏՄ-ն կարծես աղ է բաց վերքի վրա։ Նրանց համար հսկայական հետխորհրդային տարածությունն ընդամենը հնարավոր սպառողական շուկա է և ընդամենը հումքի ու բնական պաշարների մատակարար։

Ռուսաստանի հետ Արևմուտքի ներկա սրված քաղաքական փոխհարաբերությունների հիմքում (որքան էլ արևմտյան ԶԼՄ-ներն այդ հակամարտությունը հիմնավորեն գաղափարախոսական և քարոզչական տարաձայնություններով) հենց տնտեսական փոխհարաբերություններն են։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Արևմուտքը դիվանագիտական պատերազմ է հայտարարել. որքանո՞վ դա կազդի Հայաստանի վրա

Հասկանալի է, որ 90-ականների սկզբին և կեսերին, երբ հետխորհրդային տարածությունը վերածվել էր արևմտյան տնտեսության համար սպառողական շուկայի, նոր Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ակնհայտորեն դուր չի եկել Եվրոպային և Ամերիկային։

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել առանցքային տնտեսական արտադրական ուղղություններին

Նրանց դուր չի գալիս, որ միանգամից հինգ պետություններ հնարավորություն են ստացել դուրս գալու այն փակուղուց, որում անցած 30 տարիների ընթացքում գտվում էին մեծ միության փլուզումից հետո։ Եվ առաջին հերթին դուր չի գալիս այն պատճառով, որ որքան ավելի ինքնաբավ և անկախ լինեն նրանք իրենց կազմակերպության շրջանակում` օգնելով և լրացնելով միմյանց, այնքան ավելի քիչ Արևմուտքը կարող է ճնշում գործադրել նրանց վրա քաղաքական ասպարեզում։

Սա աքսիոմ է, որից ելնելով էլ պետք է գործեն ԵԱՏՄ անդամները` հերթով և առավելագույն կերպով արագացնելով գործընթացները բոլոր առանցքային տնտեսական ուղղություններում։ Հատկապես այն ոլորտներում, որոնցում մի ժամանակ եթե անգամ լավագույնը չեն եղել աշխարհում, ապա լիովին ինքնաբավ արտադրողներ և մատակարարներ են եղել։

Հայաստանում այդպես եղել է, օրինակ, հաստոցաշինության, լամպերի արտադրության կամ թեթև արդյունաբերության ոլորտներում։ Կամ հիշենք, թե ինչպես է աշխատել հայկական կոշիկի արտադրությունը, և տարեկան արտադրվել է 22 միլիոն զույգ կոշիկ։ Այդ կոշիկների համար խորհրդային տարիներին Երևան էին գալիս ոչ միայն ԽՍՀՄ մյուս երկրներից, այլ նաև հեռավոր արտասահմանից։

Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Հայաստանը տարբեր շուկաների, մշակույթների համար դարպաս կծառայի. Կարեն Կարապետյան

Հիշում ենք, թե ինչպես էին կանգ առնում զբոսաշրջային «Իկարուսները» «Նաիրի», «Մասիս», «Լյուքս» ֆիրմային խանութների մոտ, հեռավոր և մերձավոր արտասահմանի հյուրերը դուրս էին գալիս խանութներից` բեռնված ֆիրմային հայկական կոշիկի մի քանի տուփերով։

Կամ հիշում ենք, ինչպես է աշխատել «Գարուն» արտադրական միավորումը, որը բավական ներկայանալի հագուստ և կտորեղեն է մատակարարել հսկա երկրին (մոտ 300 միլիոն բնակչությամբ)։ Եթե հիմա վերականգնեին նախկին տնտեսական հզորության և հնարավորությունների թեկուզ մի մասը…

Հնարավորության դեպքում պետք է վերականգնել կորսված տնտեսական ներուժը և կապերը

Վերջին հաշվով, ԵԱՏՄ կառուցվածքը հենց դա էլ ենթադրում է՝ տնտեսական կապերի վերականգնումը, որոնք այդ ժամանակ մի ակնթարթում վերացան, երբ փլուզվեց հսկայական երկիրը։

Իսկ տնտեսական կապերը նպատակաուղղված կտրվել են (և մինչև հիմա կտրվում են), թեև ազգային պետականությունը և անկախությունը բոլորովին չեն ենթադրել արգելք կոշիկի արտադրության կամ թեթև արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վրա։

90-ականների սկզբին հզոր, տնտեսապես ուժեղ և մրցունակ պետություն ստեղծելու համար օդի նման անհրաժեշտ էին այս կապերը։

Օրինակ՝ նրա համար, որպեսզի շարունակեր աշխատել և արտադրանք տալ Երևանի լամպերի գործարանը, անհրաժեշտ էր, որ Հայաստանը գազ ստանար Ռուսաստանից, իսկ կվարցային ավազ` Ուկրաինայից (այդ ժամանակ Ղրիմն ուկրաինական էր)։

Այդ ժամանակ նպատակաուղղված կտրել են հենց այս կապերը, որպեսզի Երևանի լամպերի գործարանը, որն ընդունակ է իր ծավալներով ծածկել 40-50 միլիոն բնակչությամբ սպառողական շուկան, հանկարծ չաշխատի, որպեսզի այդ շուկա արտադրանք առաքեն զարգացած արևմտյան երկրները։

Իսկ ահա հայկական սպառողական շուկան լցվել է էժան, ցածրորակ չինական կոշիկներով, որովհետև անհնար էր հայկական որակյալ կոշիկ առաքել մերձավոր և հեռավոր արտասահման (ո՞վ թույլ կտա)։

Брифинг официального представителя МИД РФ М. Захаровой - Sputnik Արմենիա
Ոչ մի պետություն Մոսկվայի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել Սկրիպալի գործով. ԱԳՆ

Եվ այսօր, երբ լուրջ փորձեր են արվում մասամբ վերականգնել այդ տնտեսական կապերը, Արևմուտքի նույն ուժերը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի կանգնեցնեն այդ գործընթացը։ Եվ, առաջին հերթին, հարվածն ուղղված է հենց Ռուսաստանի` ԵԱՏՄ «լոկոմոտիվի» դեմ, որը կարող է տանել այդ նույն տնտեսական, արտադրական և սպառողական (շուկայական) կապերը վերականգնելու հետ կապված սկզբնական տնտեսական և ֆինանսական բեռը։ Հենց այստեղից էլ ծագում են ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և ներկա դիվանագիտական պատերազմները…

Այնպես որ, այսօր ԵԱՏՄ անդամներին չի կարելի շեղվել ո՛չ պատժամիջոցներով, ո՛չ դիվանագիտական կոլապսով, որը ուժով փաթաթում են նրանց վզին։ Մտածված ուղղությունը, վեկտորը ճիշտ է ընտրվել։ Պետք է ուղղակի վերականգնել տնտեսական կապերը ԵԱՏՄ անդամների և այն պետությունների միջև, որոնք ցանկանում են համագործակցել այդ կազմակերպության հետ, ներուժ և աճի հնարավորություններ են տեսնում դրա մեջ։

Լրահոս
0