00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը պղծում են մզկիթները մեր պատմական հողում. Ադրբեջանի հոգևոր առաջնորդ

© Sputnik / Murad OrujovПраздничный намаз в мечети Тезе Пир
Праздничный намаз в мечети Тезе Пир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի շեյխը բացահայտել է հայերի «ստորությունը», նրանց «անեծքը» և «մզկիթների պղծման դեպքերը հնագույն ադրբեջանական հողի վրա», որտեղ այժմ Հայաստանն է գտնվում։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայերն անեծք դարձան Ադրբեջանցիների համար։ Նման կարծիք է հայտնել Կովկասյան մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեն այսպես կոչված «Ադրբեջանցիների ցեղասպանության օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։ Նման տեղեկատվությամբ են ողողված ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հայերը, որոնք 200 տարի առաջ Ալլահի կամքով մեր հարևանները դարձան, ցավոք, անեծք էին մեր գլխին։ Մեր հարևանությամբ ապրող հայ օկուպանտները դեռևս XIX դարի սկզբից աչք դրեցին մեր հողերի վրա, իսկ նրանց հովանավորները մշտապես նրանց ամեն կերպ աջակցություն էին ցուցաբերում», — դժգոհություն է հայտնել Փաշազադեն։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

Նա նշել է, որ մյուս հարևաններն ու շահագրգիռ ուժերն օգտագործեցին հայերի այդ «ստորությունը»։ Ըստ Փաշազադեի` ստացվում է, որ «հայերը 200 տարվա ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն էին իրականացնում ոչ իրենց կամքով։ Նրանց հետևում միշտ անջատողական ուժեր են կանգնած եղել»։

Շեյխը համոզված է, որ հայերն այսօր պղծում են մզկիթները, որոնք մնացել են Հայաստանում` «հին ադրբեջանական հողի վրա»։

Փաշազադեն կարծում է, որ հայերը մտադիր են շարունակել արցախյան հակամարտությունը` դրան միջկրոնական բովանդակություն հաղորդելով։

Սակայն այսքանով ամեն ինչ չսահմանափակվեց։ Կովկասյան մահմեդականների վարչության նախագահը հայտնեց, որ միևնույն ժամանակ հայերն «իրենց ներկայացնում են որպես տառապյալ» ժողովուրդ։

«Ոմանք կարծում են, որ հայերն են ցեղասպանության ենթարկվել։ Սակայն անմեղ մարդկանց նկատմամբ նրանց կողմից իրականացրած վայրագությունները երբեք հիշողությունից ջնջել չի լինի։ Ծրագրեր են կան միմյանց դեմ հանել քրիստոնյաներին և մուսուլմաններին, քանի որ հայերի հետևում կանգնած են հենց քրիստոնեական պետությունները», — ասաց Փաշազադեն։

Սակայն շեյխին ոչ միայն հայերն են մտահոգում, այլև «չար լեզուները», որոնք ամեն կերպ փորձում են «զրպարտել» նրան։

Նույն միջոցառման ժամանակ Փաշազադեն ոչ այդքան համոզիչ կերպով փորձել է հերքել խոսակցություններն այն մասին, թե ինքն անշարժ գույքեր ունի արտերկրում։

«Ես զրուցել եմ այդ թեմայով նախագահի հետ։ Չեմ հասկանում` ո՞րն է նման զրպարտության պատճառը։ Ասում են` իբրև անշարժ գույքեր ունեմ Ադրբեջանում և արտասահմանում։ Այդ ամենը սադրանք է։ Դուք պետք է ուրախ լինեք, որ ձեր շեյխն ուժեղ է», — ասել է շեյխը։

Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Շարմազանովն Ադրբեջանին ուղարկել է Միջին Ասիա ու Ալթայ` պատմական հողեր փնտրելու

Այդ խոսակցությունները նա անվանեց «իր և նախագահի դեմ ուղղված կեղտոտ արշավ», որն նախաձեռնվել է արտերկրում։

«Ասում են, որ ես վերահսկում եմ հանգանակությունների համար նախատեսված արկղերը և այլն։ Այդ ամենը սուտ է։ Ինչ կապ ունեմ ես դրանց հետ», — հավելել է Փաշազադեն։

Ուշադրություն դարձնենք, որ մարտի սկզբին բլոգեր Թուրալ Սադըգլին հայտարարել էր, որ Չեխիայի Կառլովի Վարի զբոսավայրում բնակելի շենքերի համալիր է հայտնաբերել, որոնք պատկանում են Կովկասյան մադմեդականների վարչության ղեկավարին և նրա եղբորը` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեին։

Համալիրը գտնվում է İmperial հյուրանոցի հարևանությամբ գտնվող հեղինակավոր թաղամասում (այստեղ են հոլիվուդյան աստղերն են մնում) ։ Որպես ապացույց` բլոգերը ցուցադրեց գլխավոր շքամուտքի վերելակի կոճակի վրա արված գրությունը, որի վրա անգլերեն գրված է` «Ալահշուքյուր Փաշազադե»։

Լրահոս
0