Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը Հայաստանումմ և Արցախում իբրև ադրբեջանական մզկիթները պղծելու վերաբերյալ, ասաց, որ նա ահաբեկչական հայտարարություններ է անում:

Դավիթ Բաբայան
«Փաշազադեն մի կողմից հայտարարում է, թե Արցախի խնդրի կարգավորման խաղաղ լուծում է ուզում, թե դրա կողմնակից է և այդ կապակցությամբ հանդիպումներ է ունենում հոգևոր առաջնորդների հետ, այդ թվում ՌԴ-ի և Ամենայն հայոց կաթողիկոսի, մյուս կողմից էլ նման ահաբեկչական հայտարարություններ է անում»,- ասաց է Բաբայանը:

Նրա հավաստիացմամբ՝ Արցախում որևէ մզկիթ չի պղծվել: Այնտեղ երեք մզկիթ կա՝ երկուսը Շուշիում, մեկը՝ նախկին Աղդամում, ներկայիս Ակնա թաղամասում, ու երեքն էլ վերահսկվում են պետության կողմից:

Ավելին՝ Շուշիի մզկիթը վերանորոգվում է, մի բան, որը Ադրբեջանի նման պետության համար խորթ է, տարօրինակ և անհասկանալի, քանի որ այդ երկիրը ոչնչացրել է ոչ միայն հայկական նյութական հոգևոր ժառանգությունը, այլև մնացած ժողովուրդների:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала