Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Այս պահին Հայաստանի համար եռակողմ համագործակցությունից վտանգ չկա»

© Sputnik / Aram NersesyanДжонни Меликян
Джонни Меликян - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին։
Ջոննի Մելիքյան

«Տարեկան մեկ անգամ գոնե զորավարժություններ են տեղի ունենում, որին մասնակցում են այս 3 երկրների ԶՈւ ներկայացուցիչները։

Հայաստանին այս ամենը, իհարկե, մտածելու տեղիք պիտի տա։ Մենք պետք է դիվանագիտական լծակներով կարողանանք աշխատել և ազդել Վրաստանի վրա, որպեսզի փոքրացնենք հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ եռակողմ համագործակցության խորացումից»,–ասում է Մելիքյանը։

Փորձագետի խոսքով` չնայած որ տարբեր ձևաչափերով Վրաստանը համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց նաև կարևորում, գնահատում է և փորձում է խորացնել հայ–վրացական հարաբերությունները։ Սա արվում է նաև նրա համար, որ մենք զգանք, որ այս պահին եռակողմ համագործակցությունից վտանգ չկա։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала