Երևանի հոբելյանն այս տարի սեպտեմբերին կնշենք, բայց երկու օր, երկու գիշեր տոն կլինի

© Sputnik / Aram NersesyanЭребуни-Ереван 2799. Международный фестиваль воздушных шаров
Эребуни-Ереван 2799. Международный фестиваль воздушных шаров - Sputnik Արմենիա
Տոնակատարությունն ավելի շուտ նշելու պատճառը հոկտեմբերին Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումներն են:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Այսօր կառավարությունը որոշում է կայացրել այս տարի Երևանի օրը ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին նշելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ նշելով, որ առաջարկի հեղինակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Заседание Совета Европы в Брюсселе - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է ժամանել Հայաստան

«2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշումով առաջարկվում է տեղափոխել Երևանի օրը՝ հաշվի առնելով նաև 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, հաշվի առնելով, որ այս տարի նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայեր և այլն՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր: Այսինքն՝ երկու օր ու գիշեր Երևանը ցնծությամբ տոնելու է աշխարհի հնագույն մայրաքաղաքի կառուցման օրը՝ տարատեսակ մշակութային և հասարակական միջոցառումներով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала