00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոհանիի այցը Բաքու. ինչպես պետք է Հայաստանն արձագանքի Ադրբեջանի հետ Իրանի «բարեկամությանը»

© Photo : official site of the President of IRIОфициальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку
Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ տնտեսական կապերի ակտիվացումից` Իրանի և Ադրբեջանի միջև անհաղթահարելի տարաձայնությունները պահպանվում են, ինչը համառորեն փորձում է քողարկել Բաքվի քարոզչությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու կրկին ստիպեց անդրադառնալ տարածաշրջանային հակամարտության, մասնավորապես արցախյան խնդրի հարցում Իրանի դերին և վերաբերմունքին։

Թեհրանն իրեն բնորոշ դիվանագիտական նրբանկատությամբ ամեն կերպ փորձում է խուսավարել հակամարտող կողմերի միջև՝ արտաքուստ պահպանելով «երկրի տարածքային ամբողջականության» սկզբունքը։ Ահա և այսօր էլ՝ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։

«Ընդ որում՝ երկրների տարածքային ամբողջականությունն ու տարածաշրջանի աշխարհագրությունը պետք է պահպանվեն», — ասաց նա։

Антиклерикальный протесты в иранских городах - Sputnik Արմենիա
Թեհրանը գիտի` Ադրբեջանն ինչ դեր ունի Իրանի անկարգություններում. փորձագետ

Սա նման առաջին հայտարարությունը չէ. ըստ էության Ռոհանին կրկնեց այն, ինչ բազմիցս ասել է, և ինչի մասին բազմիցս հայտարարել են նրա նախորդները։ Նման արտահայտությունները, ինչպես նաև ադրբեջանա-իրանական համագործակցության որոշակի ակտիվացումը՝ մասնավորապես տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում, որոշ փորձագետների առիթ է տալիս խոսելու դեպի Ադրբեջանի կողմ իրանական քաղաքականության որոշակի ուղղվածության մասին։ Այդ մասին Sputnik Ադրբեջանին տված հարցազրույցում հայտնել է ռուս արևելագետ Իգոր Պանկրատենկոն։

«Դե ֆակտո Իրանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում ադրբեջանական կողմին է սատարում` այդպիսով հենց Բաքվի հետ հարաբերությունների զարգացման վրա խաղադրույք անելով։ Ինչը, բնականաբար, հեռանկարում ամենալուրջ հետևանքներն է ունենալու ինչպես ամբողջ Հարավային Կովկասի, այնպես էլ նրա հետ կապված խնդիրների և անդրսահմանային տնտեսական նախագծերի վրա», — հայտնել է Պանկրատենկոն։

Նա համոզված է, որ Թեհրանն ավելի քան բավարար պատճառներ ունի նման ընտրություն անելու համար` ելնելով ազգային անվտանգության, տնտեսության զարգացման հարցերից, ինչպես նաև հաշվի առնելով կասպյան գործոնը։

Սակայն թռուցիկ վերլուծելով իրավիճակը՝ պարզ է դառնում, որ ռուսական փորձագետի գնահատականները, մեղմ ասած, ուռճացված են։ Իակապես, Ադրբեջանի աշխարհագրական դիրքից ելնելով ՝ այն բավական գրավիչ է Իրանի համար՝ որպես տարանցման տարածք իրանական ապրանքները ռուսական շուկա արտահանելու համար։ Բաքուն և Թեհրանն այժմ իրականացնում են Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծի նախագիծը (տրանսպորտային միջանցք, որը կմիացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթգծերը)։

Принц Чарльз, президенты Турции Р.Эрдоган и Азербайджана Г.Алиев на церемонии 100-летия начала битвы при Галлиполи /24 апреля 2015г/. Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան ու Ադրբեջանը փորձության պահին կարող են մեջքից դանակով հարվածել. իսրայելցի քաղաքագետ

Վերջին ժամանակները երկրների միջև նաև ապրանքաշրջանառության որոշակի աճ է նկատվում, հիմնականում խոսքը դեպի Ադրբեջան իրանական ապրանքների արտահանման մասին է։ Դրանով, սակայն, երկկողմ հարաբերությունների դրական բաղկացուցիչն ավարտվում է։ Բանն այն է, որ երկու երկրների միջև բավական լուրջ և ներկայիս պայմաններում անհաղթահարելի տարաձայնություններ են առկա։

Այդ հարաբերություններն այսօր էապես երերուն են դարձել, օրինակ, Իսրայելի գործոնով պայմանավորված։ Հրեաների պետությունը Բաքվի առաջատար տնտեսական և ռամզատեխնիկական գործընկերներից մեկն է, բազմաթիվ իսրայելցի ռազմական հրահանգիչներ և մասնագետներ Ադրբեջանի տարածքում են աշխատում։ Իսկ իսրայելցի մի շարք դիտորդներ բնավ չեն էլ թաքցնում, որ Ադրբեջանը, բացի էներգառեսուրսների առատությունից, Իսրայելին հետաքրքիր է նաև որպես հնարավոր հարթակ այն պարագայում, եթե որոշում կայացվի Թեհրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին։

Եվս մեկ գործոն է շիաների ներկայությունն Ադրբեջանի տարածքում, որոնք կրոնական ընդդիմություն են և Ալիևի իշխանության համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում։ Ադրբեջանական շիաները վայելում են առնվազն հարևան Իրանի բարոյական աջակցությունը։ Վերջինս չի թաքցնում ապագայում Բաքվում իրանամետ աստվածապետական ռեժիմ տեսնելու իր ցանկությունը։

Ադրբեջանը պարբերաբար փորձում է Իրանում անջատողական տրամադրություններ հրահրել` խաղարկելով էթնիկ քարտեզը և շահարկելով տեղանունները (Իրանում արևմտյան և արևելյան Ադրբեջանի գավառներ — խմբ.)։

Крупнейшая припортовая ж/д станция Дальневосточной железной дороги Находка - Восточная - Sputnik Արմենիա
«Երկաթյա» ընտրություն. արդյո՞ք Իրանը կփոխի «վտանգավոր» Բաքուն «անվտանգ» Երևանի հետ

Բաքվի և Թեհրանի միջև տարաձայնությունները պահպանվում են նաև Կասպից ծովի համատեղ օգտագործման հարցում։ Ինչպես հայտնի է, Կասպից ծովի նոր իրավական կարգավիճակը որոշելու վերաբերյալ բանակցություններն արդեն երկար տարիներ վարում են ավազանի բոլոր հինգ պետությունները` Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը։

«Հակասությունները երկկողմ հարաբերություններում այսօր պահպանվում են։ Ե՛վ Կասպից ծովի կարգավիճակը, և՛ սպառնալիքը Իսրայելի կողմից, և՛ շիաների խնդիրը. բոլոր այդ սյուժեները Բաքվում և Թեհրանում շարունակում են փոխադարձ զայրույթ առաջացնել։ Բնականաբար, ադրբեջանական քարոզչությունը կձգտի հարթել սուր անկյունները նաև այդ հարաբերություններում` փորձելով նաև Ռոհանիի այցը նախընտրական նպատակներով օգտագործել», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Երկրների տարածքային ամբողջականության մասին Ռոհանիի հայտարարությունը մեկնաբանելով՝ փորձագետն ընդգծեց, որ այդ արտահայտությունը ամենևին չի ենթադրում, որ Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում։

«Իրավաբանական առումով Լեռնային Ղարաբաղը, նախ, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երկրորդ` Թեհրանը հակված է պահպանելու տարածաշրջանի ներկայիս աշխարհագրությունը՝ հասկանալով, որ այդ աշխարհագրական քարտեզի վրա դե ֆակտո Լեռնային Ղարաբաղ կա։ Այդ առումով Ռոհանիի հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանին Արցախը հանձնելու կոչ», — ասաց նա։

Серж Саргсян и Хасан Роани - Sputnik Արմենիա
ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով. Ռոհանի

Իրանի մոտիվացիան, որը շեշտադրում է անում սահմանների անձեռնմխելիության վրա, հանգում է նաև ԱՄՆ տարածաշրջանային ինտերվենցիայի անթույլատրելիությանն ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օրինակով տարածաշրջանի քարտեզի վերաձևման Ամերիկայի փորձերին։ Այլ կերպ ասած՝ Իրանը չի ցանկանում, որպեսզի Հարավային Կովկասը երկրորդ Սիրիայի կամ Իրաքի վերածվի։ Ռոհանիի հայտարարության մեջ փորձագետը առանձնացրեց նաև հետևյալը՝ Թեհրանը դեմ է արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն։

«Իսկ, ինչպես հայտնի է, ռազմական գործողությունների դիմելու մտադրության մասին ամենից շատ խոսում է պաշտոնական Բաքուն։ Իրանի առաջնորդը փորձում է հասկացնել, որ միլիտարիստական հռետորաբանությունը որևէ տեղ չի տանում», — ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հայ-իրանական օրակարգին, ապա այն զարգանում է Ադրբեջանից անկախ։ Այդ օրակարգը, Ոսկանյանի խոսքով, բավական հագեցած է` ներառյալ քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտները։ Եվ ցանկացած տեղեկատվական ազդեցություն Բաքվի կողմից այդ օրակարգի վրա պետք է ընկալել որպես մաքուր բլեֆ: Նման կարծիքի է իրանագետը։

Լրահոս
0