00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջ ընտանիքին կորցրած տղամարդը պատմել է` ով է հրդեհի պահին փակել կինոթատրոնի դռները

Բաժանորդագրվել
Կեմերովոյի բնակիչը, որն ամբողջ ընտանիքին կորցրել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, տեսաուղերձ է ձայնագրել։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» կինոթատրոնի դահլիճում գտնված տղամարդը, զգալով, որ հրդեհ է բռնկել, որոշել է փակել դռները և սպասել փրկարարներին։ Այդ մասին իր տեսաուղերձում ասել է ընտանիքի բոլոր անդամներին կորցրած Իգոր Վոստրիկովը։

Նա վրդովվել է այն փաստից, որ պարբերաբար տեղեկություն է հայտնվում այն մասին, որ ինքն իբր ֆեյք է և պաշտպանում է «քաղաքային իշխանություններին»։ Տղամարդը ցույց է տվել երեխաների ու կնոջ հետ համատեղ լուսանկարը` նշելով, որ «նրանք այլևս չկան, ամբողջ ընտանիքը չկա»։

«Իսկ դուք ասում եք, որ ես պաշտպանում եմ քաղաքային իշխանություններին… Հենց նրանք են թույլ տվել այս ողբերգությունն իրենց կոռումպացվածության պատճառով։ Հարցեր են ծագում, թե ինչպես են հրշեջները հանգցրել հրդեհը, որքան արագ են այնտեղ հասել փրկարարները, որքան արագ են սկսել հանգցնել։ Որքան ինձ է հայտնի, տանիքը սկսել են հանգցնել հրդեհից 1,5 ժամ հետո։ Իսկ հրշեջները հասել են 40 րոպեում», — պատմել է Իգորը։

Նրան նաև հետաքրքիր է, թե ով է որոշում ընդունել հրդեհաշիջումը կազմակերպելու մասին։ Ինչպես պատմել է Իգորը, նա ժամը 10-ին գնացել է դեպքի վայր, այնտեղ հրդեհը շատ ուժեղ է եղել, իսկ հրշեջները, նրա խոսքով, հանգցրել են ջրի երկու շիթերով։

Пожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավարը պատմում է՝ ինչպես է հայ մարզիկը փրկել մարդկանց

«Դուք ասում եք, որ ես իշխանությունների կողմի՞ց եմ։ Մեզ տրամադրել են կինոթատրոնի դահլիճի մուտքի տեսախցիկների տեսագրությունները, որոնցում երևում է, որ դռները փակ չեն եղել։ Մարդիկ իսկապես դուրս են վազել և մնացել են միայն մերոնք, որովհետև այնտեղ մանկական մուլտֆիլմ է ցուցադրվել։ Նրանք ուշացել են։ Մինչև դուրս են եկել, միջանցքում եղել է խիտ ծուխ, ինչ-որ տղամարդ որոշել է փակել դուռը և սպասել փրկարարներին։ Իսկ փրկարարները, ինչպես հայտնի է, չեն ժամանել», — ավելացրել է նա։

Տեսաուղերձի ժամանակ Իգորը հետաքրքրվել է, թե ինչու են քաղաքային իշխանությունները միշտ վստահեցրել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հսկողության տակ է, որ նրանք կարող են հաղթահարել ցանկացած արտակարգ պատահար։

Տղամարդը հավելել է, որ փրկարարական աշխատանքների ժամանակ չի գործարկվել ուղղաթիռային տեխնիկա, որը կարող էր օգնել հանգցնել կրակը։ Ուստի չեն կարողացել փրկել մարդկանց, որովհետև նրանք այնտեղ խեղդվել են, կարծում է Իգորը։ Հիմա նա և մնացած տուժածները չեն կարողանում ստանալ իրենց հարազատների մարմինները, որպեսզի հողին հանձնեն։

Դատաբժշկական փորձագետները հայտարարել են, որ ստիպված են սպասել երեք շաբաթ, որպեսզի պարզեն անձերը, քանի որ նրանք գործ ունեն ոչ թե խեղդված մարդկանց մարմինների, այլ մարմինների հատվածների հետ։

Լրահոս
0