00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ գումար վաստակելու միակ միջոցը Ռուսաստանում է. ինչպես է դատարկվել սահմանամերձ գյուղը

© Sputnik / Aram NersesyanПолет воздушного шара
Полет воздушного шара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանին սահմանակից Սարչապետ գյուղի գրեթե բոլոր բնակիչներն ապրում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Սարչապետում հասկանալու համար, թե ինչպես են ապրում գյուղացիները։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում վաղուց արդեն գարուն է։ Հայաստանի գյուղերից շատերի բնակիչները ժամանակը չափում են ոչ միայն իրենց, այլև ռուսական գարունով։ Այնտեղ նույնպես կամաց-կամաց տաքանում է։ Նշանակում է` ժամանակն է, որ տեղի բնակիչները մեկնեն արտագնա աշխատանքի։

Ինչպե՞ս պահել նրանց տանը։ Ապրիլի կեսին հանրապետությունում կնշանակվի նոր վարչապետ։ Նրան անունն առայժմ չեն ասում։ Բայց ով էլ լինի նոր վարչապետը, նա արդեն չի հասցնի այդ մասին զրուցել Սարչապետ գյուղի բնակիչների հետ։ Եվ ոչ միայն այս գյուղի, այլ նաև տասնյակ ուրիշ գյուղերի, որտեղ հազարավոր մարդիկ արդեն ճամպրուկներն են դասավորում։ Գարուն է եկել, ուրեմն պետք է գնալ։

Տեղի բնակիչները ստույգ չգիտեն, թե որտեղից է գալիս Սարչապետ անունը։ Ասում են` պարսկերենի բարբառներից մեկով «թռչնաբույն» է նշանակում։

© Sputnik / StringerՍարչապետ
Սարչապետ - Sputnik Արմենիա
1/3
Սարչապետ
© Sputnik / StringerՍարչապետ
Սարչապետ - Sputnik Արմենիա
2/3
Սարչապետ
© Sputnik / StringerՍարչապետ
Սարչապետ - Sputnik Արմենիա
3/3
Սարչապետ
1/3
Սարչապետ
2/3
Սարչապետ
3/3
Սարչապետ

Գյուղը հիմնել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը 1928-29թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Նրանք չգիտեին, որ գյուղն իրենց ծոռների համար ոչ թե տուն կդառնա, այլ ժամանակավոր բույն։

Այստեղ ցուրտ է նույնիսկ ամռանը։ Հնարավոր է միայն կարտոֆիլ ու սոխ աճեցնել և անասնապահությամբ զբաղվել։ Այստեղ ոչ մեծ պանրագործարան է բացվել (աշխատել է 5-6 մարդ), բայց փակվել է։ Թեև մոտակայքում գտնվող Տաշիրում (նախկին Կալինինո) մի քանի պանրագործարան կա, ոմանք նույնիսկ առևտուր են անում Մոսկվայի հետ։

Դպրոցն ավարտելիս երեխաներն արդեն գիտեն, թե ում մոտ և որտեղ պետք է աշխատեն արտասահմանում։

«Այստեղ ընտանիք չկա, որի անդամներից մեկը չաշխատի Ռուսաստանում կամ ուրիշ մի տեղ։ Այնպես որ մեկնելու տեղ գտնելը խնդիր չէ», — ասում է ձեռնարկատեր Սերիկ Բարոյանը։

Նա Մոսկվայի շրջանում զբաղվում է ճանապարհային աշխատանքներով։ Հաճույքով աշխատանքի է վերցնում հայրենակիցներին։

«Ես վստահ եմ նրանց հարցում։ Հուսալի և աշխատող մարդիկ են», — ասում է նա։

Գյուղացիները ջայլամներ են բուծում  Արարատի ստորոտին - Sputnik Արմենիա
Ի՞նչ են կորցրել ջայլամները հայկական գյուղում

Համախմբվածությունն օգնում է նաև համագյուղացիներին և ընդհանրապես հայ կաթոլիկներին, որոնք շատ են երկրի հյուսիսում և հարևան Վրաստանում (լեռնային Սամցխե-Ջավախքում)։

Ամեն ինչից զատ, Սարչապետում գյուղացիներից շատերը հեռավոր ազգականներ են։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրում հիշատակված է 100 հոգի, բայց կա ընդամենը 7-8 ազգանուն։

Գյուղը հիմնել են մի քանի հոգի, նրանց ազգանուններն այստեղ բոլորը գիտեն։ Սերիկ Բարոյանը գյուղապետի` Բորիս Բարոյանի, ինչպես նաև մոտ երկու տասնյակ համագյուղացիների ազգանվանակիցն է։

Խորհրդային շրջանում այստեղ կոլտնտեսություն է եղել, կարի ֆաբրիկա։ Քչերն են հետաքրքրվել` արտադրանքը լավն է, թե վատը, բայց ուշադիր հետևել են, որ մարդիկ զբաղված լինեն։ Ֆաբրիկան կանանց համար լրացուցիչ վաստակի տեղ է եղել։ Այստեղ նույնիսկ հաշվել են, թե տարին քանի անձրևոտ օր ունի, որ իմանան` կանայք դաշտի փոխարեն երբ գնան ֆաբրիկա։

Հիմա այդ ամենն անցյալում է։ Կանայք սպասում են տղամարդկանց, որոնք տարեկան 8-9 ամսով արտագնա աշխատանքի են մեկնում։

Գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ Լոք սարն է, հակադիր լանջին` արդեն Վրաստանը։ Հարևանների հետ տեղացիներին միավորում է խաչերի նկատմամբ սերը։ Այստեղ նույնպես մեծ խաչեր են սիրում` գիշերային լուսավորությամբ։ Այժմ ուզում են մի մեծ խաչ դնել լեռան վրա, որպեսզի վրացական կողմում 20 կմ այն կողմ` մինչև Բոլնիսի երևա։

Հարցին, թե կարելի է արդյոք նույն փողով ինչ-որ գործ բացել այստեղ, Սերիկը պատասխանում է. «Ի՞նչ գործ։ Ո՞ւմ համար։ Օլիգարխները միանգամից մասնաբաժին կուզեն կամ գինը կգցեն… Այնպես կճնշեն։ Հենց գյուղացիներն ուզում են կաթն ավելի թանկ վաճառել, նրանք կաթի փոշի են ներկրում։ Այնքան են բերում, որ կաթը գրոշի գին է ունենում։ Առվի ջուրն ավելի թանկ է լինում։ Դե այսքանից հետո աշխատիր», — ասում է նա։

Այստեղ արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ գյուղը դարձել է ամառանոց։ Նույնիսկ կատակում են` գյուղում միայն գյուղապետն աշխատատեղ ունի։ Գյուղապետը` Բորիս Բարոյանն էլ չի հերքում։ Պետք է խոստովանել, որ դա այդպես է։ Մարդիկ ապրում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Թե՛ այս գյուղում, թե՛ հարևան գյուղերում։ Արդեն տասնյակ տարիներ։

Արտագնա աշխատանքի է մեկնում նաև վարպետը, որն ունևոր գյուղացիների համար շիրմաքարերի խաչքարեր է պատրաստում։

Մնում են միայն դպրոցականները և մի քանի հովիվներ։ Բայց երեխաները նույնպես ուզում են հեռանալ տնից, որպեսզի նորմալ գումար վաստակեն։ Մի քանի տարի անց այդ ցանկությունը հստակ ուրվապատկեր կստանա, որպեսզի ձմռանը տանը ծնողները չմրսեն, որպեսզի ստիպված չլինեն ընտրել հացի և դեղի միջև, որպեսզի ընտանիքում թեկուզ մեկ և ոչ այդքան նոր մեքենա ունենան (գյուղում առանց ավտոմեքենայի ավելի դժվար է, քան գյուղում)։

Կհասցնե՞ն արդյոք Սարչապետի բնակիչներն այս հարցերը տալ վարչապետին։ Գուցե, բայց արդեն ոչ այս տարի։

Լրահոս
0