00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրճային ընկերություն. ադրբեջանցիները գնում են հայերի մոտ, իսկ վրացիները` երես թեքում

© Sputnik / Asatur YesayantsКофе
Кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպես է ստացվել, որ Վրաստանում ապրող հայերը հայտնի են նաև նրանով, որ անմիջական կապ ունեն սուրճի հետ։ Վրացիները սիրում են այդ ըմպելիքը, բայց երբ իմանում են, որ հայի սրճարան են եկել, հաճախ հեռանում են։ Իսկ ադրբեջանցիները` ոչ։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Վրաստանում սրճարանային ոլորտում հայեր շատ կան, բայց բնավ չի նշանակում, որ նրանք առաջատար դիրք են զբաղեցնում այդ ոլորտում։ Դրա համար պետք է վրացիների սիրտը գրավել, որոնք շատ լավ էլ գիտեն, որ «հայկական սուրճ» կոչվող հայտնի ըմպելիքը լավն է և տարբերվում է իր նուրբ համով։

Այնուամենայնիվ, սուրճ խմելու ցանկություն ունեցող ադրբեջանցիները, եզդիները (և ցանկացած ոք) ավելի մեծ հաճույքով գնում են հայերի, ոչ թե վրացիների մոտ։

Հայաստանի սուրճի որակը

Ով գոնե մեկ անգամ եղել է Վրաստանում և զրուցել վրացիների հետ, անշուշտ, հիացական խոսքեր է լսել հայկական սուրճի մասին։ Վրաստանում տարածված կարծիք կա, որ «Հայաստանի սուրճն ավելի համեղ է»։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ 2009 — 2011 թվականներին վրացական շուկայի 80%-ը հայ գործարարներին էր պատկանում։

«Զարմանալի ոչինչ չկա։ Հայաստանում ավելի շատ են սուրճ խմում, այդ պատճառով հայ գործարարները սուրճն ամբողջական խմբաքանակով են ներմուծում։ Մենք գիտենք սուրճի պիտանելիության ժամկետը, հավաքելու ժամանակը և այլն։ Վրաստանում սուրճ ավելի քիչ են խմում, այդ պատճառով էլ ոչ ամբողջական խմբաքանակով են ներմուծում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանում HALDI.CO ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը։

Նրա ընկերությունը Երևանում է բացվել, բայց ներկայացուցչություն ունի նաև Վրաստանում։

Հակոբյանը նշեց, որ ոչ ամբողջական խմբաքանակում կարող է հին սուրճ լինել, վառած, չորացրած և այլն. հայկական սուրճի դեպքում նման բան չի լինում։ Այդ պատճառով էլ նրա խոսքով` «հայկական սուրճը» միշտ բարձունքի վրա է, իսկ վրացականը երբեմն չի արդարացնում սպասելիքները։

HALDI.CO ընկերությունը վերջերս է դուրս եկել վրացական շուկա. ընկերությունն իր սրճարանն ունի Թբիլիսիի կենտրոնում, այնտեղ կոլումբիական սուրճ են մատուցում, որը պատրաստում են Կոլումբիայից ներմուծված սուրճի հատիկներից։

Кофе в турке - Sputnik Արմենիա
Հայկակա՞ն, թե՞ թուրքական սուրճ. հայ-թուրքական ընտանիքն իր բիզնեսն է զարգացնում Մինսկում

Ինչպես նշում է Տիգրանը, «սրճային» գործարարների կարգավիճակ են ստացել ոչ միայն Վրաստանի, այլև Սիրիայի, Լիբանանի հայերը։ Իրանական սուրճի շուկայի կեսը նույնպես տնօրինում են հայերը։ Կա նաև պատմական ենթատեքստ. Եվրոպայում առաջին սրճարանը բացել է հայ Հովհաննես Աստվածատուրը (Եվրոպայում հայտնի է Յոհաննես Դիոդատո անունով), և դրա արդյունքում հայերի և սև ըմպելիքի կապի մասին կայուն ասոցիացիաներ են առաջացել։

«Այսօր աղացած սուրճը, որը եփում են սրճեփում, «թուրքական» են անվանում։ Պատճառն այն է, որ ժամանակին հայերն արաբական երկրներից հատիկավոր սուրճ էին ներմուծում Եվրոպա Օսմանյան կայսրության տարածքով։ Դրա շնորհիվ «արևելյան սուրճը» մի շարք երկրներում «թուրքական» են անվանում», — ասաց Հակոբյանը։

Դեռ վրացիների սիրտը չեն գրավել

Հակոբյանը կարծել է, որ եղբայրական Վրաստանում միակ խնդիրը լինելու է սուրճի հանրահռչակումը, բայց պարզել է, որ ըմպելիքի գինը Վրաստանում գիտեն, թեև այնքան չեն ըմպում, որքան Հայաստանում։

«Մենք մի ամբողջ մարքեթինգային ռազմավարություն ենք մշակել սուրճը հանրահռչակելու համար, բայց դրա կարիքը չի լինի. սուրճը գովազդել պետք չէ», — պարզաբանեց Հակոբյանը։

Միակ բարդությունն այն է, որ երբ վրացիները հասկանում են, որ սուրճ են գնում հայերից, նրանք փոխում են իրենց վերաբերմունքը և հաճախ այլևս չեն վերադառնում։ Բացի այդ, խնդիրներ են եղել նաև անձնակազմի հետ` դժվար է ընտրություն կատարել, այսօր Հակոբյանի սրճարանում հիմնականում թբիլիսահայեր են աշխատում, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում ապրողները։

«Ի դեպ, Վրաստանում ծնված ադրբեջանցիները մեզ ավելի լավ են վերաբերվում, քան էթնիկ վրացիները։ Մեր մշտական հաճախորդներից մեկն էթնիկ ադրբեջանցի է։ Պատերազմի թեման չշոշափելու դեպքում նրանց հետ ավելի հեշտ է լեզու գտնել», — ասաց Հակոբյանը։

Կոլումբիական սուրճն ամենից շատ հավանել են արաբական երկրների ուսանողները, Հնդկաստանում ապրողները, զբոսաշրջիկները։ Հայկական սրճարաններում ամենից քիչ կարելի է թուրքերի հանդիպել. նրանք գերադասում են յուրայինների մոտ գնալ։

Վրացական մտավորականությունը գերադասում է հայկական ձևով եփած սուրճը

Մինչ Հակոբյանը փորձում է վրացիների սրտերը գերել կոլումբիական սուրճով, Վրաստանում Le Café DuMonde ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը` Ռուբեն Ավետիսյանը, արդեն տասը տարի է` աշխատում է Թբիլիսիում և գտել է տեղացի բնակիչների սրտերը գերելու ճանապարհը։ Նա գոհ է ամեն ինչից, այդ թվում իր սրճարան-բուտիկի նկատմամբ վրացիների վերաբերմունքից։

Бумажный стаканчик - Sputnik Արմենիա
Էներգախնայող սուրճ. ինչպես են նորարարությունները թույլ տալիս բիզնեսմեններին տնտեսել

«Վրացական շուկան ինքնատիպ է, հետաքրքիր։ Վրաստանում այսօր ավելի շատ են հասկանում այդ ըմպելիքի արժեքը, քան տասը տարի առաջ։ Մենք սուրճի հում հատիկներ ենք ներմուծում Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, սակայն մեր գաղտնիքն այն է, որ մենք այդ հատիկները բովում ենք Թբիլիսիի մեր փոքր գործարանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ 2009-2011 թվականներին մի շարք հայեր փչացրին հայկական սուրճի իմիջը` ավելի էժան սուրճ ներկրելով Ինդոնեզիայից, Վիետնամից։

«Ինդոնեզիայում խոնավությունը բարձր է, ինչը զգալիորեն փոխում է սուրճը բույրն ու համը։ Սուրճի հատիկները չեն հասցնում չորանալ ժամանակին, և ըմպելիքի համը փչանում է», — պարզաբանեց Ավետիսյանը։

Այսօր նրա մշտական հաճախորդների մեջ և՛ վրացիներ կան, և՛ Վրաստանում ու Ադրբեջանում ծնված ադրբեջանցիներ։

Մի անգամ Ադրբեջանից մի ընտանիք իմացել է, որ Ավետիսյանը ծնվել է Կիրովաբադում և կարոտել է տեղի նռան և թզի համը, հաջորդ այցելության ժամանակ թզի մուրաբա է բերել Թբիլիսի։ Վրաստանում, Ավետիսյանի կարծիքով, ամեն ինչ հնարավոր է, այդ թվում` հակամարտող երկրների ժողովուրդների բարեկամությունը։

Լրահոս
0