Ուշացած ռևանշ. Արոնյանը մասնակցելու է Grenke Chess Classic մրցաշարին

© AFP 2020 / JOEL SAGETЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը բաց թողեց շախմատային թագի հնարավորությունը, բայց նա Մագնուս Կարլսենի հետ խաղալու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենա։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում:

Լևոն Արոնյանի մրցակիցն անդրանիկ տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գեորգ Մայերը:

Մյուս զույգերն են` Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելինում ավարտվեց Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Հայ գրոսմայստերը մրցաշարի 14 տուրերում տարել է մեկ հաղթանակ, կրել վեց պարտություն, յոթ պարտիաներ ավարտել ոչ-ոքիով և 4,5 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան իրավունք է ստացել խաղալ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала