Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փաշինյանը պահանջում է չերկարացնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը, բայց գործընկերները նրան չեն միանում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթ կիրականացնի Հայաստանի քաղաքներով։ Իր ակցիան Փաշինյանը սկսել է Գյումրիից։ 2 շաբաթ անց նա կհասնի դեպի Երևան, որտեղ ապրիլի 13-17-ը շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի։

Президент Армении Серж Саргсян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն անտուն չի մնա. նա կշարունակի ապրել առանձնատանը

Փաշինյանը քայլարշավի է դուրս գալիս` իշխանությունից պահանջելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին չառաջադրել վարչապետի պաշտոնին և չերկարացնել նրա իշխանության ժամկետը։

Հատկանշական է, որ Փաշինյանն իր հետևից կտանի միայն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն ոչ «Ելք» դաշինքը, որի խորհրդարանական խմբակցության ղեկավարն է։

Համենայնդեպս, դաշինքի մյուս երկու կուսակցությունները` Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», չեն հայտարարել, որ ՔՊ-ի հետ միասին հանրահավաքների և երթերի միջոցով կպայքարեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին։ Նրա թեկնածությունն ուզում են առաջադրել վարչապետի պաշտոնի համար։

Նշենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` նախագահը միայն արարողակարգային պարտավորություններ է ունենալու, իրական իշխանությունն անցնելու է վարչապետին։ Ընդդիմությունը հայտարարում է, որ այդ փոփոխությունները «ձևել են» Սերժ Սարգսյանի համար։ Լուրերն այնքան արագ են տարածվում հասարակության մեջ, որ նոր վարչապետի անունը իշխանական կուսակցությունը դեռ չի հայտնում։

Լրահոս
0