00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրահատուկը. Բանգլադեշի հայկական եկեղեցին պարտադիր այցելության վայրերի ցանկում է

CC BY 2.0 / Francisco Anzola / Armenian Church, DhakaЦерковь Святого Воскресения. Дакка, Бангладеш
Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում գտնվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցին տեղացիները «պատմության հպում են» համարում։ Չէ՞ որ այն վկայում է ժամանակին բարգավաճող հայկական համայնքի մասին, որը կարևոր դեր էր խաղում ոչ միայն առևտրական, այլև քաղաքի կյանքի քաղաքական և կրթական ոլորտներում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Ուսանողական տարիներիս իմացա, որ Դաքայում հայկական եկեղեցի կա։ Խոստովանեմ, որ շատ զարմացա։ Ընդ որում` իմացա հնդիկից։

— Ինչպե՞ս են գործերդ։ Ի՞նչ նոր բան կա ձեզ մոտ` Երևանում, — մաքուր հայերենով ինձ հարցրեց թխամաշկ մի տղա` Մոսկվայում հնդկական «Դիվալի» տոնի ժամանակ։
Զարմանքիս չափ ու սահման չկար…

Высеченный в скале церковный комплекс Святой Богородицы - Sputnik Արմենիա
Յուրահատուկ հայկական վիմափոր եկեղեցին կարող է դառնալ զբոսաշրջիկների սիրելի վայրը

— Հա՞յ եք, — ասածիս չհավատալով` հարցրի ես։

— Ոչ, ոչ, հնդիկ եմ, իսկ մայրս Բանգլադեշում է ծնվել։ Պարզապես Երևանում եմ ավարտել բուհը, — ծիծաղեց նա։
Խոստովանեք, որ Մոսկվայում ոչ հաճախ կարելի է հանդիպել հնդիկի, որը քեզ հետ հայերեն կխոսի, այն էլ` երևանցու բարբառով։ Բնականաբար, մենք զրույցի բռնվեցինք, և նա ինձ պատմեց, որ հայկական մշակույթին մանկուց է ծանոթ։ Մանկությունը Դաքայում է անցել։

— Չէ՞ որ այնտեղ հայկական գեղեցիկ եկեղեցի կա…

Դժվար ու բարդ ճակատագիրը հայերին հաճախ է ստիպել թողնել պատմական հողն ու այլ երկրներ տեղափոխվել։ Ստեղծարար ժողովուրդ լինելով` նրանք մշակույթի բազմաթիվ կոթողներ են ստեղծել օտարների հողում։ Որոշ պետություններ ժամանակի ընթացքում փորձել են վերացնել կամ էլ յուրացնել դրանք, սակայն, որպես կանոն, օտար երկրները հարգանքով են վերաբերվել հայկական մշակութային ժառանգությանը և բարձր գնահատել հայկական սփյուռքի ներդրումն այս կամ այն քաղաքի զարգացման հարցում։

CC BY 2.0 / Kuruman / Armenian Church of the Holy Resurrection in DhakaԲանգլադեշի հայկական եկեղեցին
Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Բանգլադեշի հայկական եկեղեցին

Նման երկրներից մեկը հեռավոր Բանգլադեշն է, որի մայրաքաղաքում պահպանվել է 1781 թվականի հիասքանչ հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։ Ի դեպ, օտարության մեջ հայտնված հայերն առաջին հերթին վանքեր են ստեղծել, որոնք ձգել են համայնքի ներկայացուցիչներին։ Հետաքրքիր է, որ հայկական եկեղեցիներ կարելի է գտնել մեր մոլորակի ամենաանհավանական ծայրերում, որոնք, թվում է թե, Հայաստանի հետ երբևէ որևէ կապ չեն ունեցել։ Ընդհանուր առմամբ հայկական եկեղեցիներ կան աշխարհի գրեթե կեսում…

Ինչևէ, Բանգլադեշում հայկական համայնք վաղուց չկա, բայց Սուրբ Հարության եկեղեցին, որը գտնվում է Հին քաղաքի հենց սրտում, որտեղ ժամանակին հայերով բնակեցված և մինչ օրս իր անունը պահպանած Արմանիտոլա թաղամաս կա, շարունակում է մեծ թվով զբոսաշրջիկների գրավել։

Հարուստ վաճառականներ և հնագույն քրիստոնեական վանք Բանգլադեշում

Այսօրվա Բանգլադեշի տարածքում հայերի առաջին գաղութը հայտնվել է հենց Դաքայում` XVIII դարի սկզբին։ Հայերը շատ չէին, բայց նրանք հավասարը չունեին գործվածքեղենի, հնդկական սելիտրայի (հումք վառոդի համար), պղպեղաբույսի սերմերի (հայտնի հնդկական մաստակի համար), ինչպես նաև ափիոնի և աղի վաճառքում։ Հայ վաճառականները նաև լոնդոնյան տաքսիներ և հնդկական թեյ բերեցին այստեղ։ Սակայն հայերի ազդեցությունը առևտրով չսահմանափակվեց։ 1848 թվականին Նիկոլաս Պողոսը հիմնեց քաղաքում առաջին մասնավոր դպրոցը, որը մինչև այսօր էլ համարվում է Հին քաղաքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը։

CC BY 3.0 / Mak / Old Armenian Church in Old Dhaka, BangladeshԲանգլադեշի հայկական եկեղեցին
Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Բանգլադեշի հայկական եկեղեցին

Սուրբ Հարություն եկեղեցին կառուցելու համար գումար է հավաքել ամբողջ համայնքը, բայց հիմնական ներդրումը կատարել են չորս մեծահարուստ վաճառականները` Միքայել Սարգսյանը, Աստվածատուր Գևորգյանը, Մակար Պողոսյանը և Խոջա Պետրոսյանը։ Եկեղեցին կառուցելու համար հող է նվիրել մեծահարուստ հայ Աղա Չաիկ Մինասը։ Հայաստանից եկեղեցին օծելու համար հատուկ ժամանել է եպիսկոպոս Եփրեմը, որն ավելի ուշ կաթողիկոսական գահին է բարձրացել (Եփրեմ I Ձորագեղցի)։

Երկհարկանի եկեղեցին, որի ներքին հարդարանքը զարդարված է գեղեցիկ որմնանկարներով, բարձր զանգակատուն է ունեցել ժամացույցով։ Դաքայի ամենաբարձր շինություններից մեկն է համարվել և երևացել է քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ 1897 թվականի երկրաշարժի ժամանակ զանգակատունը փլվել է, բայց հետո վերականգնվել։ Քաղաքի հնագույն շինություններից մեկը մեկ հեկտար տարածք է զբաղեցնում։ Վանքի բակում սպիտակ և սև մարմարից շուրջ 350 շիրմաքար կա, որոնցից մի քանիսն առանձնանում են հետաքրքիր փորագրությամբ։ 2016 թվականին այստեղ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, և շենքն ընդհանուր առմամբ բավականին բարվոք վիճակում է։

Այսօր հայկական եկեղեցին Դաքայի ամենահին շինություններից մեկն է: Քանի որ այսօր Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր, և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը:

Զբոսանք դեպի անցյալ

Դաքայում եղած մի շարք զբոսաշրջիկներ պարտադիր այցելությունների շարքում են ներառում նաև Սուրբ Հարություն եկեղեցին։
«Եկեղեցին Դաքայի պատմական և ճարտարապետական ամենակարևոր հուշարձաններից մեկն է և վկայում է, որ XVII և XVIII դարերում տարածաշրջանում հայկական նշանակալի համայնք է եղել», —Trip Advisor պորտալում իր կարծիքն է հայտնել Բանգլադեշի բնակիչներից մեկը։

Հնդկաստանցի զբոսաշրջիկը նշում է. «Հայկական հիասքանչ եկեղեցին սպիտակադեղնավուն է, թվագրվում է 1781 թվականով. այն այսօր գոյություն չունեցող հայկական համայնքի հոգին է։ Եկեղեցու տարածքում անդորր է տիրում։ Հիանալի վայր է պատմությունը հիշելու համար։ XVIII դարի շիրմաքարերը ձեզ ճանապարհորդության կուղարկեն դեպի անցյալ»։

CC BY 2.0 / Nadia Chaudhury / Armenian Church in DhakaՍուրբ Հարություն եկեղեցի
Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Սուրբ Հարություն եկեղեցի

«Շատ յուրահատուկ է։ Հիանալի ներքին հարդարանք ունեցող գեղեցիկ եկեղեցին ցույց է տալիս այլ կրոնների նկատմամբ բանգլադեշցիների հանդուրժողականությունը… Մենք հիանալի ժամանակ անցկացրինք` զբոսնելով հայկական եկեղեցու տարածքով։ Գերեզմանաքարերից վերջինը 2005 թվականով է թվագրվում», — գրում է ամերիկացի հյուրը։

Սուրբ Հարություն եկեղեցի մտնելն այդքան էլ հեշտ չէ, այդ պատճառով այցելուները մյուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս գալ կիրակի օրերին։

Բանգլադեշի վերջին հայը և Սուրբ Հարություն եկեղեցու վերակացուն Միքայել Մարտիրոսյանն էր կամ պարոն Մարտինը, որը ոչ միայն տեղի բնակչության և զբոսաշրջիկների հարգանքն ու սերն էր վայելում, այլև քաղաքային իշխանության։ Հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ եկեղեցին և հարևանությամբ գտնվող եկեղեցական գերեզմանատունը մասամբ վերակառուցվել են և պատշաճ տեսքի են բերվել։ Պարոն Մարտինը մահացել է 2013 թվականին` այդպես էլ հետնորդ չգտնելով։

CC BY 2.0 / Kuruman / Armenian Church of the Holy Resurrection in DhakaԲանգլադեշի հայկական եկեղեցու տարածքում
Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Բանգլադեշի հայկական եկեղեցու տարածքում
Լրահոս
0