00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծիվը ուժի, ազատասիրության խորհրդանիշ է. մի՛ վերացրու քո նմանին. թռչունների խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsСовместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 1-ը ոչ միայն ծիծաղի, այլ նաև թռչունների միջազգային օրն է։ Այդ առիթով Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչպես են ապրում թռչունները Հայաստանում և ինչից են նրանք ամենից շատ տառապում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բնապահպանները բազմիցս խոսել են Հայաստանի տարածքում ապրող թռչունների բազմաթիվ խնդիրների մասին։ Չնայած դրան՝ երկար ժամանակ իրավիճակը գրեթե չի փոխվել դեպի լավը։ Սակայն վերջին մեկ-երկու տարիները, թվում է, առանձնացել են ընդհանուր ֆոնին։

Տվյալ պահին Հայաստանի «Կարմիր գրքում», որը լույս է տեսել 2010թ-ին, գրանցված են թռչունների 96 տեսակ (հիշեցնենք, որ այն պետք է վերահրատարակվի 10 տարին մեկ)։ Անցած գրքում (1987թ-ի հրատարակության) եղել է ընդամենը 67 տեսակ։

Новый случай браконьерства в Армении - Sputnik Արմենիա
Սպիտակագլուխ անգղի հերթական «որսորդն» էլ անպատիժ կմնա՞

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի թռչունների պահպանման միության ղեկավար, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Քասաբյանը, «Կարմիր գրքում» գրանցված են չորս տեսակ փորահավերի դասից, երեք տեսակ արագիլազգիներից (ի դեպ, սպիտակ արագիլը չի մտնում «Կարմիր գրքի» մեջ, բայց սևը մտնում է), մեկը ֆլամինգոնմանների դասից, 14 տեսակ սագազգիներից և այլն։

««Կարմիր գրքում» գրանցված են նաև 24 տեսակի գիշատիչ թռչուններ, այդ թվում՝ ճուռակներ և բազեներ։ Այդ խմբից լեշակերների բոլոր չորս տեսակներն ընդգրկված են ցուցակում։ Դրանք են գառնանգղը, սև անգղը, սպիտակագլուխ գորշանգղը և ամենափոքրը՝  գիշանգղը։ Այդ ցուցակում շատ են բազեները, որոնք բնակվում են մեր երկրում։ Հավազգիների հինգ տեսակների շարքում են կովկասյան ցախաքլորը, կասպյան վայրի հնդկահավը», — ասաց նա։

«Կարմիր գրքում» գրանցված են նաև դաշտակտցարանմանների 17 ներկայացուցիչներ, այդ թվում՝ սպիտակապոչ կիվիվը։ Ագռավանմանները ներկայացված են 16 տեսակներով, որոնցից  մոնղոլական և տափաստանային եզնակահավերը մեր երկրում բնակվելու շատ սահմանափակ բիոտոպ ունեն։

Леопард - Sputnik Արմենիա
Մեծ կատուները թիրախ են որսագողերի համար. Հայաստանը չի կարող կորցնել այդ կենդանիներին

ASPB նախագահը նշում է, որ վերջին տարին ազգային պարկերի ստեղծումը բարենպաստ է ազդել թռչունների պոպուլյացիայի վրա։ Այսպես, բույն դնող և չվող ճահճային թռչունների համար մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի հյուսիս-արևմուտքում «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը։

«Արևիկ» պարկի շնորհիվ բարելավվել է իրավիճակը՝ կապված հավազգիների հետ, մասնավորապես, կայունացել է կասպյան վայրի հնդկահավի և կովկասյան ցախաքլորի պոպուլյացիան։ Բացի այդ, այդ տարածքում բույն են դնում մեր անտառների ու ժայռերի գիշատիչ թռչունները, ինչպիսիք են միջատակերը, քարարծիվը, գառնանգղը, սապսանը։

Քասաբյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է սև անգղի պոպուլյացիան։ «Հայաստանի տարածքում այդ գիշատիչների միակ բույն դնող պոպուլյացիան մնացել է Խոսրովի արգելոցում։ Երբ մենք սկսեցինք ուսումնասիրել իրավիճակը, այն աղետալի էր։ Գրանցվել էր ընդամենը հինգ զույգ։

Այդ ժամանակ մենք սկսեցինք ուսումնասիրել բույները, անցկացնել վերականգնողական միջոցառումներ, այսինքն` կերակրել թռչուններին տարվա բոլոր եղանակներին։ Հիմա սև անգղի պոպուլյացիան ավելացել է մինչև 14 զույգ», — նշեց Քասաբյանը։

Նա հավելեց, որ ավելացել է նաև տափաստանային մկնաբազեի թվաքանակը, որը  վերջին շրջանում գրանցվել է միջազգային «Կարմիր ցուցակում»։ Ավելի վաղ Հայաստանում՝ Սյունիքի մարզում, հայտնի է եղել այդ ոչ մեծ գիշատչի միայն մեկ բույն դնող պոպուլյացիա, սակայն համապատասխան միջոցներ ձեռնարկելուց և արհեստական թռչնաբներ ստեղծելուց հետո դրանց թիվն աստիճանաբար այնքան է մեծացել, որ դրանք յուրացրել են բնակության այլ վայրեր և նույնիսկ սկսել բույն դնել Սիսիան քաղաքի տների տանիքների վրա։

Пожар в Хосровском лесу потушен. Дыма нет - Sputnik Արմենիա
Վաղը ուշ կլինի... Հայաստանում պետք է արգելել որսը

Քասաբյանը նշում է, որ անկումից հետո շատ թե քիչ կայունացել է սպիտակագլուխ գորշանգղի քանակը (ամբողջ երկրում 45-65 բույն դնող զույգ) և գառնանգղի, որի պոպուլյացիան երկար տարիներ կազմել է 12-16 զույգ։

Դրանց թվի ավելացման հիմնական պատճառների շարքում Քասաբյանը նշում է բնական կատակլիզմները, անտրոպոգեն գործոնները, որսը, ինչպես նաև չվող թռչունների միգրացիայի շրջանը։

«Իմ բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ մեզ մոտ ստացվում է ինչ-որ տեսակի վերարտադրությունը, ապա դրա թվի կրճատման վրա կարող է ազդել միգրացիան։ Շատ թռչուններ չեն ձմեռում մեզ մոտ, դրանք թռչում են Աֆրիկա, Իրանի հարավ, Հնդկաստան։

Ձմեռելու վայրերում նույնպես կան վտանգներ․թռչուններին կրակում են, որսում, հատկապես` Արաբական թերակղզու երկրներում և Մերձավոր Արևելքում։ Շատ թռչուններ սատկում են միգրացիայի ժամանակ։ Արդյունքում, գարնանը մեզ մոտ վերադառնում են այս կամ այն տեսակի սակավաթիվ թռչուններ», — ասաց նա։

Անտրոպոգեն գործոնի ակնհայտ զոհը դարձել է մոխրագույն կռունկը։ Վերջին տարիները բարենպաստ չեն եղել այդ տեսակի համար, դրանց թիվը զգալիորեն կրճատվել է։

«Եթե նախկինում եղել են մոտ 5-6 բույն դնող զույգեր, ապա վերջին երկու տարիներին նկատվում է միայն մեկ զույգ, որը բույն է դնում «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Մոխրագույն կռունկը Ջավախքի բնակիչ է, ընդ որում` ճահճային տարածքների, մանր լճերի։

Հայաստանում դրանց թվի ավելացման խնդիրը կապված է հիմնականում բնակալման վայրերի չորացման, ինչպես նաև որսի հետ։ Բանն այն է, որ այդ տեսակը բնակալել է Լոռիի սարահարթի ոչ մեծ լճերում և ճահճային տարածքներում, իսկ հիմա դրանցից շատերը չորացել են և օգտագործվում են տորֆ արդյունահանելու համար», — ասում է Քասաբյանը։

Ինչ վերաբերում է որսագողությանը, ապա, նրա խոսքով, այդ երևույթի դեմ պայքարելը շատ դժվար է, թեև դրա համար ձեռնարկվում են որոշակի միջոցներ։

Косули в Национальном парке Омега в Канаде - Sputnik Արմենիա
Հայաստանում որսորդ են դառնում մի քանի րոպեում

«Ընդ որում գոյություն ունի ուղղակի և կողմնակի որսագողություն, երբ որսորդը չգիտի, թե ինչ թռչնի վրա է կրակում։ Թռիչքի մեջ նա կարող է չտարբերել թռչունի տեսակները և սպանել Կարմիր գրքում գրանցվածի։ Կարծում եմ, որ մեր թռչունները շատ են տուժում որսորդների անգրագիտությունից», — ասաց նա։

Դրա հետ մեկտեղ, կան մոլի որսագողեր, որոնք որսի են գնում սեզոնից դուրս, այսինքն` գարնանը և ամռանը։

«Մեզ մոտ գրանցված են ավելի քան 30 հազար որսորդներ, թեև նրանց 30-40 տոկոսը չի զբաղվում որսով, այլ ուղղակի որսորդների հանրության անդամ է։ Կան շատ որսորդներ (որսագողեր), որոնց գրանցված չեն, բայց ունեն որսի հրացաններ։ Ամբողջ երկրում կան ընդամենը 250-300 տեսուչներ։

Դա շատ քիչ է։ Թեև վերջին շրջանում կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդրին, ավելի ուշադիր է սկսել վերաբերվել բնության պահպանությանը», — ասաց նա։

Նրա խոսքով, կրակելուց շատ են տուժում չվող գիշատիչները, քանի որ դրանց չուն սկսվում է որսաշրջանի բացումից մեկ ամիս անց։ Լեռնաշղթաների վրայով թռիչքից հետո հոգնած թռչունները որոշ ժամանակ կանգ են առնում մեր տարածքում, նստում էլեկտրասյուների վրա, սնվում նոր հերկած աշնանային դաշտերում և դյուրին ավար դառնում որսագողերի համար։

Վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում հենց որսի պատճառով կրճատվել է քարարծիվի քանակը, առավել ևս, որ որսորդները հպարտանում են, եթե նրանց հաջողվում է կրակել նման գիշատիչների։ Բայց չէ որ արծիվը պատկերված է Հայաստանի զինանշանի վրա, այն պատկերված է մեր զինվորների գլխարկներին։ Ի վերջո, արծիվը խելքի, ուժի, ազատասիրության խորհրդանիշ է։ Չի կարելի վերացնել քո նմաններին։

Լրահոս
0