Եղանակը զգալի կտաքանա. ապրիլը դիմավորում ենք առանց անձրևի

© Sputnik / Aram Nersesyan / Весна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` ապրիլյան առաջին օրերին անձրև չի տեղա, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 1-2-ը տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-4-ը կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 1-ին և 2-ին Երևանում նույնպես անձրև չի տեղա։ Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 18-20, գիշերային ժամերին` 8-10 աստիճան տաքություն։

 

 

Լրահոս
0