«Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին». Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է հայերի Զատիկը

© Facebook/ Kakha Kaladze / Мэр Тбилиси Кахи Каладзе посетил пасхальную литургию Армянской Апостольской церкви (1 апреля 2018). Тбилиси, Грузия
Мэр Тбилиси Кахи Каладзе посетил пасхальную литургию Армянской Апостольской церкви (1 апреля 2018). Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետի ու նախագահի գլխավորությամբ, շնորհավորել են եղբայրական հայ ժողովրդին` Զատկի տոնի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պետք է ամեն բան անեն, որպեսզի խորացնեն երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Թբրլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գրել է Facebook–ի իր էջում` շնորհավորելով Վրաստանում ապրող էթնիկ հայերին` Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։

© Facebook/ Kakha Kaladze / Թբիլիսիի քաղաքապետի այցը Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցի
«Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին». Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է հայերի Զատիկը - Sputnik Արմենիա
Թբիլիսիի քաղաքապետի այցը Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցի

«Շնորհավորում եմ Թբիլիսիում ապրող հայ ժողովրդին` այս գեղեցիկ Զատիկի տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։ Մենք դարեր ենք անցել կողք կողքի, ուրախության ու տխրության պահերին միասին ենք եղել և պետք է ամեն ինչ անենք, որ էլ ավելի խորացնենք երկկողմ համագործակցությունը»,–գրել է Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետը, ինչպես նաև այլ բարձրաստիճան այրեր այսօր Թբիլիսիում` Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցում մասնակցել են առավոտյան տոնական պատարագին։

Եղբայրական հայ ժողովրդին շնորհավորել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին։

Լրահոս
0