00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է թաքցնում Եղեգիս գետը. լքված ադրբեջանական գերեզմանատունը և հնաբնակի խոստովանությունը

© Sputnik / Aram NersesyanАзербайджанское кладбище в селе Ехегис
Азербайджанское кладбище в селе Ехегис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում` Եղեգիս գետի ափին, կա ադրբեջանական գերեզմանատուն... Շիրմաքարերի կեսն ավերված է, բայց այսօր այստեղ ոչ ոք և ոչնչի ձեռք չի տալիս։ Գերեզմանատունը բոլոր կողմերից ցանկապատված է, իսկ մուտքին մետաղական դռնակ կա։

Անի Լիպարիտյան, Sputnik Արմենիա

Վայոց Ձորի մարզ, Եղեգիս գյուղ… ադրբեջանական գերեզմանատան ցանկապատը փակ է։ Գերեզմանատուն կարելի է մտնել, եթե հանել դռնակից մոմած քուղը։

Վատ եղանակը` ամպրոպն ու կայծակը, խանգարում էին մեր նկարահանող խմբին, բայց ինչ-որ պահի ամեն ինչ հանդարտվեց։

Sputnik Արմենիայի թղթակիցներն ուղևորվեցին որոնելու մարդկանց, որոնք կարող էին թեկուզ ինչ-որ բան պատմել ադրբեջանցիների մասին, որոնք մի ժամանակ ապրել են Վայոց Ձորի մարզում։ Գտանք Շատին գյուղի հնաբնակին` 83–ամյա Արիս Սմբատյանին։ Նա պատմելու շատ բան ուներ։ Զրույցը ծավալվեց ներքին բակում, որտեղ մեզ գրկաբաց ընդունեցին տանտերերը։

Уборка заброшенных казацких кладбищ в Степанаване. - Sputnik Արմենիա
Որ հիշողությունը չմամռակալի. ինչպես դիվանագետները հարգեցին կազակներին

– Մտերի՞մ էիք տեղի ադրբեջանցիների հետ։

– Իհարկե։ Մենք լավ ընկերություն էինք անում։ Նրանք հյուր էին գալիս մեզ, գիշերը մնում։ Եղել է, որ ես էլ եմ գիշերել նրանց տանը։ Մեր հարաբերությունները լավ են եղել մինչև 90–ականների սկիզբը, երբ իրավիճակը սրվեց…

Արիս պապիկը հիշողություններն էր պատմում հորդառատ անձրևի նվագակցությամբ։ Շատին գյուղի հնաբնակը ներկայացրեց, թե ինչպես է փոխանցել իր փորձն ադրբեջանցիներին, հաշվապահական գործ սովորեցրել նրանց։ Լավ հիշում է, որ հինգ աշակերտ է ունեցել։

– 11 տարի աշխատել եմ թուրքերի հետ (Հայաստանի գյուղերում մեծամասամբ այդպես են անվանում ադրբեջանցիներին՝ կովկասյան թաթարներին)։ Ես միակ հայն էի, որն աշխատում էր ադրբեջանաբնակ գյուղում։

– Ի՞նչ էիք անում։

– Կոլտնտեսության գլխավոր հաշվապահն էի, – ասաց Արիս պապիկը` մտածկոտ կկոցելով վառ կապույտ աչքերը։ Հավանաբար, հիշեց երիտասարդությունը։ Դեմքի խորը կնճիռները բառերից խոսուն էին. այնքան բան է տեսել այս կյանքում։

© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեզմանատուն Եղեգիս գյուղում
Азербайджанское кладбище в селе Ехегис - Sputnik Արմենիա
Ադրբեջանական գերեզմանատուն Եղեգիս գյուղում

Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Խոյի և Սալմաստի հայերն Իրանից տեղափոխվել են հայրենի հողեր։ Նրա խոսքով` Վայոց Ձորի տարածքում կովկասյան թաթարներն ապրել են մինչև 1920թ–ը։

«Ինչպես պատմել են մեր պապերը, ժամանակին Իրանի շահերից մեկը հայերին տարել է Իրան։ Մերոնք աշխատել են Թեհրանի մոտ` քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Այդ տարածքն անվանել են «հայկական թաղամաս»», – հիշում է Արիս պապիկը։

Азербайджанские кладбища, сохранившиеся на территории близ села Сисаван - Sputnik Արմենիա
Ալիևների շիրմաքարերը Հայաստանում

Հայրենադարձությունից հետո հայերը բնակվել են Վայոց Ձորում, տնտեսությունը սկսել է զարգանալ, հայերի և այստեղ ապրող կովկասյան թաթարների (այսօրվա` ադրբեջանցիների) միջև տարաձայնություններ են ծագել հողատարածքների պատճառով։ Դրանից չեն խուսափել նաև Շատին գյուղում։ Իշխանությունները որոշել են շատինցիներին թողնել իրենց գյուղում, իսկ թուրքալեզու բնակիչներին բնակեցրել են մոտակայքում` Եղեգիս գետի շրջանում։

– Ես ադրբեջաներեն գիտեմ։ Եթե պետք էր լինում ինչ-որ բան թարգմանել ռուսերեն և հայերեն, թարգմանում էի, – հիշում է Արիս պապիկը։

Մենք հետաքրքրվեցինք, թե նրա մոտ պահպանվե՞լ են արդյոք լուսանկարներ։ Պապիկը մեզ տուն հրավիրեց։ Փոքր սենյակում փայտի վառարանի մոտ նստած էր նրա կինը` Ենուշ Ղարիբյանը։ Ուղղակի նստած չէր, սպաս էր եփում։ Նա շատ ուրախացավ հյուրերին տեսնելիս։

Ենուշ տատիկը հին ալբոմները բերեց, նստեց ամուսնու կողքին. կնոջ կոշտուկավոր ձեռքերն անցան իրենց համար թանկ լուսանկարների վրայով։ Նույնիսկ աչքերը լցվեցին`  հիշելով անցյալը։

– Այդ լուսանկարն արվել է Բաքվում։ Լուսանկարում իմ բաքվեցի ընկերներն են ու ես։ Քանի որ ես աշխատում էի ադրբեջանցիների հետ, 80–ականներին մենք մեկնեցինք Բաքու։ Այս լուսանկարն արել ենք Բաքվի 26 կոմիսարների հուշահամալիրի մոտ։ Մենք ուղղակի գնացել էինք այնտեղ զբոսնելու, ես որդուս էլ էի հետս տարել։

© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում - Sputnik Արմենիա
1/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում - Sputnik Արմենիա
2/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում - Sputnik Արմենիա
3/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
© Sputnik / Aram NersesyanՇատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ - Sputnik Արմենիա
4/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
© Sputnik / Aram NersesyanՇատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ - Sputnik Արմենիա
5/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
© Sputnik / Aram NersesyanՇատին գյուղի հնաբնակ Արիս պապը
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը - Sputnik Արմենիա
6/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը
© Sputnik / Aram NersesyanՇատին գյուղի հնաբնակ Արիս պապը` կնոջ հետ
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը` կնոջ հետ - Sputnik Արմենիա
7/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը` կնոջ հետ
© Sputnik / Aram NersesyanՇատին գյուղի հնաբնակ Արիս պապը
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը - Sputnik Արմենիա
8/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը
1/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
2/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
3/8
Ադրբեջանական գերեցմանատուն Շատին գյուղում
4/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
5/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապի նամակներ
6/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը
7/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը` կնոջ հետ
8/8
Շատին գյուղի հնաբնակ Արիս պապը

Այսօր Եղեգիս գետի մոտ ադրբեջանական գերեզմանատան շիրիմների մասին ոչ ոք հոգ չի տանում։ Միայն ցանկապատն է ակնարկում, որ ինչ-որ մեկը հսկում է այն։

Արիս պապիկն ասում է` պետք է հարգել բոլորին։ Եվ հարգանքը պետք է փոխադարձ լինի։ Գերեզմանները, ումն ուզում է լինեն, նույնպես պետք է հարգել։

Շատին գյուղի հնաբնակը մեզ նաև խնձոր հյուրասիրեց անցած տարվա բերքից։

Մենք գյուղից հեռացանք բուռն զգացումներով։ Ճիշտ է պապը` ամենագլխավորը մարդ մնալն է։

Լրահոս
0