ՀԱՊԿ անդամ երկրները որոշել են պայքարել անօրինական միգրացիայի դեմ. վիճակը սարսափեցնող է

© Sputnik / Сергей Гунеев /  / Անցնել մեդիապահոցСаммит ОДКБ в Минске
Саммит ОДКБ в Минске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017 թվականին Ռուսաստանում միգրացիայի մասին օրենսդրության 170 հազարից ավելի խախտում է արձանագրվել, անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով 44 հազար 673 և թրաֆիքինգի համար 119 քրեական գործ է հարուցվել:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիր են պատրաստել: Չի բացառվում, որ այն այս տարի ընդունվի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Մենք տարբեր միգրանտների կողմից բազմաթիվ խախտումներ ենք բացահայտել: 2017 թվականին միգրացիայի մասին օրենսդրության 170 հազարից ավելի խախտում է արձանագրվել, անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով 44 հազար 673 և թրաֆիքինգի համար 119 քրեական գործ է հարուցվել», — ԱՊՀ-ում Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է նա:

Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Միգրացիա. կյանքն օտար ափերում

Նրա խոսքով՝ 2006 թվականից ՀԱՊԿ երկրների «Անլեգալ» գործողության շրջանակում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ավելի քան 3 հազար մարդ:

«Հիմա մենք, պետությունների ղեկավարների որոշման և հրահանգների համաձայն, ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիր ենք պատրաստել՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով: Դրա ընդունման հավանականությունը շատ մեծ է», — հավելել է Սեմերիկովը:

Նա պատգամավորներին խնդրել է չձգձգել ապագա համաձայնագրի վավերացումը:

Լրահոս
0