Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ադրբեջանում իրականացվող քարոզչության հետևում Թուրքիան ու Իսրայելն են»

© Sputnik / Asatur YesayantsАртем Тоноян
Артем Тоноян - Sputnik Արմենիա
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանեց Ադրբեջանում վերջերս լայն տարածում գտած այս տեսակետը, որի համաձայն` Իսրայելն Իլհամ Ալիևի իշխանությունը դիտարկում է որպես հենակետ` Իրանի հետ պայքարում։

Արտյոմ Տոնոյան
«Այս տեսակետի արտահայտման և տարածման հետևում երկու հիմնական դերակատարի եմ տեսնում` մեկը Թուրքիան է, որին ամենևին դուր չի գալիս Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը, մյուսը` Իսրայելը, որի շահերը համընկնում են Թուրքիայի շահերի հետ։ Այս նույն մեկնաբանությունն, ի դեպ, հայտնվել է նաև ադրբեջանական մի ռեսուրսի ֆեյսբուքյան էջում, որն անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկի կողմից ներկայացվել էր որպես Իրանի անմիջական հովանավորությամբ ու պատվերներով գործող»,- ասաց Տոնոյանը։

Նրա տեղեկացմամբ այդ հրապարակման մեջ տեղադրվել է նաև Լև Սպիվակի մեկնաբանության տեսահոլովակը, որտեղ երևում է, որ այն նոր չէ, պատրաստվել է առնվազն 50 օր առաջ, սակայն մեր հարևանների մոտ ինչ- ինչ պատճառով սկսել է շրջանառվել միայն հիմա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала