00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացուն հորդորում են ոռոգել ու ջուր չեն տալիս. Հայաստանում ցրտահարության են պատրաստվում

© Sputnik / StringerСело Сарчапет, Лори
Село Сарчапет, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցրտահարությունից խուսափելու համար կառավարությունը գյուղացուն խորհուրդ է տալիս ոռոգել ցանքատարածքները, բայց ջուր չի տալիս։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Արմավիրի մարզի Արգինա գյուղում, որտեղ օրեր առաջ կարկուտ էր տեղացել, հիմա էլ պատրաստվում են գիշերը սպասվող ցրտահարությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղապետ Ռոստամ Արոյանը։

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ապրիլյան ձմեռը Հայաստանում. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

«Կարկուտից մի կերպ պրծանք, մնաց ցրտին էլ դիմանանք ու լավ բերք կստանանք։ Այս տարի ծառերը լավ բերք են բռնել»,- ասաց գյուղապետը։

Առաջիկա գիշերը կանխատեսվող ցրտահարությունից խուսափելու համար արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները գյուղացիներին խորհուրդ են տալիս ոռոգել սածիլված դաշտերը։ Բայց պարզվում է` գյուղացին այդ հնարավորությունից զրկված է։

Արգինայի գյուղապետը հայտնեց, որ ոչ միայն իրենց գյուղը, այլև Արմավիրի մարզի ամբողջ Բաղրամյանի տարածաշրջանը մինչ օրս ոռոգման ջուր չի ստացել։

«Մեր ջուրը գալիս է Ախուրյանի ջրամբարից։ Ջրի սակավության պատճառով հիմա, քանի դեռ խիստ անհրաժեշտ չէ, Ախուրյանի մայր ջրանցքով այս տարի դեռ ջուր բաց չեն թողել»,- հայտնեց Արոյանը։

Խնդիրը պարզաբանելով` գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ նշեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի` ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները սահմանափակ են։

«Բայց ջրի բացթողումն այսօր սկսվել է։ Զուգահեռ փորձ է արվում նաև ավելացնել ջրաքանակները, որպեսզի մարդիկ կարողանան ավել ջուր վերցնել այնտեղ, որտեղ սպասվում ցրտահարություն,- ասաց փոխնախարարը,- Ջրային կոմիտեն, նախարարությունն ու մարզպետարաններն օպերատիվ կապի մեջ են, քննարկումը եղել է, հանձնարարությունը տրվել է, որ հնարավորության սահմաններում, որտեղ հնարավոր է ժամ առաջ մեկ լիտր ավել ջրամատակարարում անել, արվի»։

Այդուհանդերձ, Հարությունյանը հիշեցրեց` ջուրը ցրտից բույսերը պահպանող միակ միջոցը չէ, նա խորհուրդ տվեց հնարավորության դեպքում սածիլները ծածկել ծածկոցներով ու թաղանթներով, այգիներում էլ ծխածածկույթ ապահովել։

Վկայակոչելով Հիդրոմետ ծառայության կանխատեսումները, գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ ցրտահարությունը սպասվում է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, հողի մակերևույթից մինչև 20 սմ բարձրությամբ։

«Սա նշանակում է, որ պտղատու ծառերի, խաղողի այգիների հետ կապված խնդիրներ չենք ունենալու»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է մարտի 30-ին Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ գյուղերում տեղացած կարկուտին, Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ այն ծաղկած ծառերը չի վնասել։ Կարկուտը ծառերի ճյուղերից թափել է միայն ծաղկաթերթիկները, իսկ ձևավորված մանր պտուղները մնացել են անվնաս։

 

Լրահոս
0