Ավտոմեքենայի պատուհանից ծխուկ նետելու համար կվճարեն մինչև 50 տուփ ծխախոտի գումար

© Sputnik / Asatur Yesayants / Час пик в Ереване
Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջարկ է հնչել տուգանքը 5 հազար դրամից ավելացնել մինչև 10 և անգամ 20 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանում պատրաստվում են ավելացնել ավտոմեքենայի պատուհանից աղբ նետելու համար սահմանված տուգանքի չափը։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։

Салют в честь праздника Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
Երևանցիների անդորրը խանգարելը շատ թանկ կարժենա հրավառությունների սիրահարների համար

Փոփոխությունների հեղինակը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, ով առաջարկում է սահմանված 5 հազար դրամի փոխարեն օրինախախտներին տուգանել 10 հազարով։ Խոսքը ծխախոտի մնացուկների մասին է, որոնք վարորդները, երբեմն էլ ուղևորները նետում են մեքենայի պատուհանից։

Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն էլ նշել է, որ կառավարությունը նույնպես պատրաստում է փոփոխություններ կատարել օրենսգրքում, որով չեն շրջանցի այդ խախտումը։ Ընդ որում` նրա հավաստիացմամբ `տուգանքը կկազմի ոչ թե 10, այլ 20 հազար դրամ։

Բաբուխանյանը և ոստիկանության աշխատակազմը մոտ ապագայում կմշակեն օրինագիծը։

Լրահոս
0