Պուտինը հույս է հայտնել, որ «Սկրիպալի գործում» կհաղթի առողջ բանականությունը

© Sputnik / Алексей Никольский /  / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահը հույս ունի, որ միջազգային հարաբերություններին մեծ վնաս չի հասցվի, մի բան, որ նկատվում է վերջին ժամանակաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Մոսկվան հույս ունի, որ «Սկրիպալի գործում» առողջ բանականությունը կհաղթի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ոչինչ չենք ակնկալում, միայն հույս ունենք, որ ի վերջո առողջ բանականությունը կհաղթի, և միջազգային հարաբերություններին մեծ վնաս չի հասցվի, մի բան, որ նկատվում է վերջին ժամանակաշրջանում»,- Անկարայում կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը։

Британские специалисты во время расследования отравления экс-полковника ГРУ Сергея Скрипаля и его дочери (16 марта 2018). Солсбери, Великобритания - Sputnik Արմենիա
Բրիտանական փորձագետները չեն կարողանում պարզել Սկրիպալին թունավորած նյութի ծագումը

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը, «դա վերաբերում է ոչ միայն Սկրիպալի գործին, այլև միջազգային հարաբերությունների մնացած բոլոր կողմերին։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերոթյունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակից է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է դա` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։

Լրահոս
0