Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իսպիրյան. «Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային խառնվել Արցախի կարգավորման հարցում»

© Sputnik / Андраник Испирян
Андраник Испирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախյան հակամարտության առաջին իսկ օրերից Թուրքիան միշտ միջամտել է, և այդ միջամտությունը շարունակվում է առ այսօր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Անդրանիկ Իսպիրյան

«Ռուս–թուրքական հարաբերությունների սրման դեպքում Թուրքիան փորձում է ՌԴ–ի դեմ նոր ճակատներ բացել, և Արցախում իրավիճակի սրման հավանականությունը մեծանում է։

Թուրքերն ընդունում են, որ արցախյան հարցում իրենք ոչինչ անել չեն կարող, և որ ամեն ինչ ՌԴ–ից է կախված»,– ասում է Իսպիրյանը։

Թուրքագետի կարծիքով` կան հարթակներ, ուր Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային մտնել, և Արցախի հարցը դրանցից մեկն է։

Լրահոս
0