Մեկ օր շարունակ ջուր չի լինի Երևանի որոշ հատվածներում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջրանջատում կլինի նաև Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի շենքներում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 6-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը` հաղորդելով, որ ջրանջատումը պայմանավորված է «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով։

Մասնավորապես, կջրազրկվեն`

Նուբարաշեն վարչական շրջանն՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի շենքներն ու տները։

Село Сарчапет, Лори - Sputnik Արմենիա
Գյուղացուն հորդորում են ոռոգել ու ջուր չեն տալիս. Հայաստանում ցրտահարության են պատրաստվում

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի շենքները։

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․ 3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերը։

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս
0