Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ

© Photo / official site of the President of RA / Церемония освящения памятника Нарекаци в Ватикане (5 апреля 2018)
Церемония освящения памятника Нарекаци в Ватикане (5 апреля 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նարեկացին դառնում է քրիստոնյա երկու համայնքների համերաշխության խորհրդանիշը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քիչ առաջ Վատիկանի այգիներում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը, որը Վատիկանում կանգնեցվել էր դեռ այս տարվա մարտի 21-ին։

© Photo / official site of the President of RA / Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը - Sputnik Արմենիա
1/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը

2/11

3/11

4/11

© Official site of the President of RA / Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը - Sputnik Արմենիա
5/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
© Photo / official site of the President of RA / Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը - Sputnik Արմենիա
6/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
© Photo / official site of the President of RA / Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա
7/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ

8/11

9/11

10/11

11/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
1/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
2/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
3/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
4/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
5/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
6/11
Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը
7/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
8/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
9/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
10/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ
11/11
Գրիգոր Նարեկացու արձանի օծման արարողության ժամանակ

Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Встреча Папы Римского Франциска и президента Армении Сержа Саргсяна в Ватикане - Sputnik Արմենիա
Նարեկացին դառնում է քրիստոնյա երկու համայնքների համերաշխության խորհրդանիշ

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես Պապի` առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:

Գրիգոր Նարեկացին միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Նա սրբադասվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում «Մատյան ողբերգության» («Նարեկ») չափածո աղոթքների ժողովածուն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու Տիեզերական վարդապետների շարքը։

Լրահոս
0