Պուտինը տասնմեկ գեներալի ազատել է պաշտոններից

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин посетил Кемерово
Президент РФ В. Путин посетил Кемерово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնության նախագահը պաշտոնից ազատել է բարձրաստիճան զինվորականներին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Ներքին գործերի նախարարությունում, Պատիժների կիրառման դաշնային ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և Քննչական կոմիտեում պաշտոններ զբաղեցնող 11 գեներալի։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Հրամանագրում նշված են նաև նոր նշանակումները, սակայն կադրային փոփոխությունների պատճառների մասին խոսք չկա։ Ավելի վաղ` 2017 թվականի հուլիսին, Պուտինը ՆԳՆ, ԱԻՆ և ՊԿԴԾ ութ գեներալի էր ազատել պաշտոնից։

Լրահոս
0