Հոնկոնգը, Մակաոն ու Չուխայը միմյանց կապող ամենաերկար ծովային կամուրջը շահագործման է հանձնվել 2018 թվականին։
Կառույցի երկարությունը 55 կիլոմետր է, որից 38 կիլոմետրը կամրջի տարբեր հատվածներն են։
Բացի կամուրջներից, կան նաև արհեստական կղզիներ և գրեթե 7 կմ երկարություն ունեցող ստորգետնյա թունել։ Կամրջի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը 22,9 կիլոմետր է։ Ավտոմեքենայով երթևեկելու դեպքում այս կամրջով Չուխայից կամ Մակաոյից կարելի է կես ժամում հասնել Հոնկոնգ։
Ինժեներների հաշվարկների համաձայն՝ կամուրջը կծառայի առնվազն 120 տարի։ Կառույցը միավորող քաղաքների ընդհանուր ներդրումը կազմել է մոտ 11 միլիարդ դոլար։
© AP Photo / Kin CheungԱշխարհի ամենաերկար ծովային կամուրջը համարվում էր Չինաստանի արևելքում գտնվող Խանչժոուի ծոցով անցնող 36 կիլոմետրանոց մայրուղին։

1/7
© AP Photo / Kin Cheung
Աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը համարվում էր Չինաստանի արևելքում գտնվող Խանչժոուի ծոցով անցնող 36 կիլոմետրանոց մայրուղին։
© AP Photo / Kin CheungՆերդրումները գրեթե 16 միլիարդ դոլար են կազմել։ Շահագործման հաշվարկված ժամկետը 150 տարի է։ Կամուրջը հատուկ ամրացվելու է ուժեղ քամիներին դիմադրելու համար, քանի որ այդ տարածաշրջանում հաճախ են թայֆուններ ու արևադարձային փոթորիկներ լինում։

2/7
© AP Photo / Kin Cheung
Ներդրումները գրեթե 16 միլիարդ դոլար են կազմել։ Շահագործման հաշվարկված ժամկետը 150 տարի է։ Կամուրջը հատուկ ամրացվելու է ուժեղ քամիներին դիմադրելու համար, քանի որ այդ տարածաշրջանում հաճախ են թայֆուններ ու արևադարձային փոթորիկներ լինում։
© AP Photo / Kin CheungԿառույցը կկարողանա դիմադրել մինչև 200 կմ/ժամ արագություն ունեցող օդի հոսանքներին։

3/7
© AP Photo / Kin Cheung
Կառույցը կկարողանա դիմադրել մինչև 200 կմ/ժամ արագություն ունեցող օդի հոսանքներին։
© AP Photo / Kin CheungԵրթևեկությունը իրականացվելու է վեց գծով, թույլատրելի առավելագույն արագությունը 100 կմ/ժամ է։

4/7
© AP Photo / Kin Cheung
Երթևեկությունը իրականացվելու է վեց գծով, թույլատրելի առավելագույն արագությունը 100 կմ/ժամ է։
© AP Photo / Kin CheungՓետրվարին պետական հանձնաժողովը թույլ է տվել սկսել փորձարկումները։

5/7
© AP Photo / Kin Cheung
Փետրվարին պետական հանձնաժողովը թույլ է տվել սկսել փորձարկումները։
© AP Photo / Kin CheungՆախագծի նպատակն է զգալիորեն արագացնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու շրջանների միջև, որոնք տնտեսական կախվածության մեջ են միմյանցից։

6/7
© AP Photo / Kin Cheung
Նախագծի նպատակն է զգալիորեն արագացնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու շրջանների միջև, որոնք տնտեսական կախվածության մեջ են միմյանցից։
© AP Photo / Kin CheungՀիմնական աշխատանքներն ավարտվել են դեռ 2017 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ երթևեկությունը կմեկնարկի մինչև տարեվերջ։ Սակայն մինչև այժմ համաձայնեցվում են Հոնկոնգի ու Մակաոյի սահմանային հսկողության մեխանիզմները, թեև շրջանները ներառված են ՉԺՀ-ի կազմում, բայց հատուկ վարչական միավորներ են համարվում։ Երկրում պատրաստվում են ևս մեկ խոշոր կամուրջ կառուցել՝ Թայվանի կղզուց մինչև ցամաքային Չինաստան։

7/7
© AP Photo / Kin Cheung
Հիմնական աշխատանքներն ավարտվել են դեռ 2017 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ երթևեկությունը կմեկնարկի մինչև տարեվերջ։ Սակայն մինչև այժմ համաձայնեցվում են Հոնկոնգի ու Մակաոյի սահմանային հսկողության մեխանիզմները, թեև շրջանները ներառված են ՉԺՀ-ի կազմում, բայց հատուկ վարչական միավորներ են համարվում։ Երկրում պատրաստվում են ևս մեկ խոշոր կամուրջ կառուցել՝ Թայվանի կղզուց մինչև ցամաքային Չինաստան։