Ադրբեջանը Նախիջևանի հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարը. հայկական կողմի արձագանքը

© Sputnik / Илья Питалев /  / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство.
Военнослужащие армии Нагорного Карабаха перед заступлением на боевое дежурство. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ապրիլի 7-ին և ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերն Նախիջևանի հատվածում կրակ են արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

«Սույն թվականի ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից»,- գրել է մամուլի խոսնակը:

Ըստ նրա` ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ Տուժածներ և զոհեր չկան։

ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա։

Լրահոս
0